13:49 19.03.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի հանրային հատվածի արևելյան բաժնի պետ Լիոնել Ռապելին։
Ջերմորեն ողջունելով ներկաներին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել Եվրոպական ներդրումային բանկի գործընկերներին և ևս մեկ անգամ իմաստավորել փոխադարձ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները։ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանում էներգետիկ և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման, սահմանային անցակետերի արդիականացման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման, տարբեր համայնքների կարողությունների բարելավման ուղղությամբ ԵՆԲ-ի ցուցաբերած արդյունավետ աջակցությունը և հավելել. «Վստահ եմ, որ եվրոպական գործընկերների հետ փոխգործակցությունը մեր տնտեսությանը հաղորդելու է նոր շունչ, նոր որակ և կարևոր նախադրյալներ է ստեղծելու մեր հարաբերությունների հետագա խորացման ու սերտացման համար»։
Իր հերթին Լիոնել Ռապելը շնորհակալություն է հայտնել հանդիպման առաջարկն ընդունելու համար և նկատել, որ ՀՀ կառավարության հռչակած առաջնահերթություններն ու ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության հեռանկարը նոր թափ է հաղորդում ինստիտուցիոնալ համագործակցության ծրագրերին։ Լիոնել Ռապելը համոզվածություն է հայտնել, որ ԵՆԲ-ի կողմից առաջարկվող ֆինանսական գործիքներն ու տեխնիկական աջակցության միջոցները կնպաստեն Հայաստանի համար առաջնահերթ լուծում պահանջող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի իրագործմանը՝ վերահաստատելով այս ուղղություններով ՀՀ նոր կառավարության կողմից գործադրվող ջանքերին ԵՆԲ-ի աջակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն ուրվագծեցին ապագա համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ընդարձակ օրակարգի այնպիսի հարցեր, ինչպիսիք են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացումը, քաղաքային տրանսպորտային ցանցերի բարելավումը, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացումը, կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի շահագործումը։
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...