Շիրակի պետական համալսարանի ռեկտորի մրցույթը կկայանա մայիսի 11-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի մրցույթը կկայանա մայիսի 11-ին

21:09 19.03.2019

Այսօր մոտ 7 ժամ տևողությամբ նիստի ընթացքում Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը քննարկել է ռեկտորի թափուր պաշտոնին առաջարկվող պահանջների և մրցույթի անցկացման կարգի փոփոխության հարցերը: Թեկնածուներին ներկայացվող  պահանջները մնացել են անփոփոխ, փոխվել են փաստաթղթերի ընդունման ժամկետներն ու ընթացակարգը:

Փաստաթղթերի ընդունումը հանձնաժողովը սկսելու է մրցույթի անցկացման մասին հայտարարություն տարածելուց 15 օր հետո: Ի տարբերություն մինչ այս  գործող ընթացակարգի՝ հայտատուների հավակնորդ համարվելու իրավասությունը դրված  էր հոգաբարձուների խորհրդի նախագահի վրա, այժմ, ըստ փոփոխված կարգի, հավակնորդների թեկնածու դառնալու հարցը  որոշվելու է հոգաբարձուների նիստում՝ հայտերի բացման օրը:

Այս անգամ մրցույթին մասնակցության իրավունք ստացած թեկնածուների փաստաթղթերն ու հայեցակարգը կհրապարակվի ՇՊՀ կայքում և հասանելի կլինի հանրության համար: Քվեաթերթիկում, ի տարբերություն նախորդ մրցույթի, այս անգամ երկու և ավելի թեկնածուի դեպքում կլինի  նաև «բոլորին դեմ եմ» տողը, իսկ հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն ոչ թե նախկին ընթացակարգով մրցույթի մասին հայտարարության հաջորդ օրը, այլ վերջին հինգ օրվա ընթացքում:

Եվ այսպես, ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարությունը կհրապարակվի  մարտի 22-ին, իսկ մրցույթը կկայանա մայիսի 11-ին: Փակ և գաղտնի քվեարկությամբ հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կստանա հոգաբարձուների խորհրդի 24 անդամների կեսից ավելիի քվեն, այսինքն՝ առնվազն 13 ձայն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

13:48 05.07.2025

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:34 05.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-10-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, հուլիսի 6-10-ին՝աստիճանաբար […] ...

Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է. նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

13:20 05.07.2025

Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է. նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ: 1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է դառնար պետականության զարգացման, […] ...

Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին. Տիգրան Ավինյան

13:11 05.07.2025

Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը՝ պետության հիմնարար օրենքի, որը սահմանում է մեր երկրի կառավարման համակարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, և հաստատում է իրավունքի գերակայությունը։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին։ Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր […] ...

«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է

13:00 05.07.2025

«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է

«Չելսին» աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է «Պալմեյրասին»։ Կիսաեզրափակիչում Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը կհանդիպի բրազիլական մեկ այլ ակումբի` «Ֆլումինենսեի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին։   ...

Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

12:50 05.07.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

Գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […] ...

BACK_TO_TOP