Մանրամասներ «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Գյումրու մասնաճյուղի գումարի գողության դեպքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Մանրամասներ «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Գյումրու մասնաճյուղի գումարի գողության դեպքից

15:48 20.03.2019

Մարտի 19-ին «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Գյումրու մասնաճյուղի համար նախատեսված խոշոր չափի գումարը գողանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Դատախազը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեպքի առթիվ հարցաքննվել են մի խումբ անձինք։ «Այս պահին գործի քննությունից ելնելով այլ տեղեկություն հայտնել չենք կարող, գողություն կատարելու հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է»,- ասել է Կարեն Գաբրիելյանը։

Հիշեցենք՝ մարտի 19-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ մարտի 18-ին «Հայինկասացիա» ՓԲԸ-ի աշխատակիցները չեն հասցրել տեղափոխված գումարը հանձնել Գյումրիի մասնաճյուղի բանկին, քանի որ աշխատանքային օրվա ավարտի ժամ է եղել, իրենք էլ գումարն ի պահ են հանձնել «Հայինկասացիա»-ի Գյումրիի մասնաճյուղի՝ Գայի 7 հասցեում գործող պահոցում։ Երեկ առավոտյան` ժամը 10։00-ին, իրենք գումարով պարկը հանձնել են «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին, և բանկում պարկը բացելուց հետո պարզվել է, որ գումարի փոխարեն պարկում առկա են «Հայբիզնեսբանկ» գրառմամբ կապոցների պիտակները։

Շիրակի մարզի քննչական բաժնում ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։ Նշենք, որ գողացված գումարի չափը կազմում է մոտ 20 հազար ԱՄՆ դոլար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP