16:22 20.03.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին այսօր մասնակցում էին չորս նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են 2018-ի ծրագրերն ու միջոցառումները, խոսել 2019-ի բյուջեով նախատեսված հատկացումների մասին: Գյուղատնտեսության նախարարի տեղակալը խոսել է մասնավորապես պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերի մասին:
«Բոլորը խոսում են, որ հրաժարվում են ազոտական պարարտանյութի սուբսիդավորումից, մեզնից առաջ արդեն հրաժարվել են, կարծում եմ՝ ճիշտ քայլ է եղել, պարզվում է՝ շուկայում չսուբիսդավորված պարարտանյութն այդքան թանկ չէ, ինչքան ցույց էին տալիս սուբսիդավորածով, մեկ հա-ի հաշվարկով 8000 դրամի օժանդակություն էինք տալիս, այսօր շուկայում 10-ից ավելի խաղացող կա»,- ներկայացրել է նախարարի տեղակալ Գեղամ Գևորգյանը:
Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հետաքրքրվել է, թե ի՞նչն է պատճառը, որ դադարեցվել է բարձրլեռնային և լեռնային գոտիների սուբսիդավորումն այն պարագայում, երբ նախատեսված էր այն 2019-ի բյուջեով: Հարցրել է.
«Երբ որ կարդում ենք հաշվետվությունը, հիմնական ծրագրերը սուբսիդավորման մասին են: Դրանք արդյունավետ են, եթե համակարգերը գործում են, և մարդկանց ասում ենք, դուք կարողանում եք արտադրել, ավելի շատ փող կտանք, ու դուք կարտադրեք, ունեք բավական մրցունակություն: Իսկ երբ համակարգերը լավ չեն աշխատում, օրինակ «մատոռը» խփած է, մենք անընդհատ յուղ ենք ավելացնում, որ աշխատի, այսինքն՝ ոլորտներ կան, որ տոկոսների սուբիսդավորմամբ չենք կարող հարցերը լուծել: Երբ որ գյուղերում հանդիպում ենք, մարդկանց մոտ բնական բողոք է առաջանում, մեր հիմնական գործիքը պետք է լիներ 60 հազարների սուբսիդավորումը, որը պետբյուջեում նախատեսված է, այսինքն՝ ունենք ծրագիր` երկու մլրդ ֆինանսավորմամբ, ինչո՞ւ չի իրականացվում, և եթե կան հիմնավոր պատճառներ, ինչո՞վ ենք փոխարինելու բարձրլեռնային և լեռնային հատվածներում հող մշակելու հնարավորությունը»:
Պարզաբանելով սուբսիդավորման դադարեցման պատճառները՝ Գևորգյանը մանրամասնել է, որ իրենք մեծ հաշվով լուրջ փոփոխություն չեն բերել գյուղացիական տնտեսության վիճակի մեջ, բացի դրանից, շատ քչերն են օգտվել դրանից, հետևաբար, որոշել են փոխել գյուղացուն աջակցելու մեխանիզմը:
«Մի պարկն այսօր 500-1000 դրամ է թանկացել, առանց սուբսիդավորման, այսօր 6.5-7000-ով է վաճառվում ազատ շուկայում, իսկ դիզելային վառելիքից օգտվել է 1.6 տոկոսը, երբ ունենք 300 հազար գյուղացիական տնտեսություն: Իսկ երբ որ գրանտ տանք, անասնապահությամբ կզբաղվի, անասունը չի ծախի հարսանիք կազմակերպի, այլ կզարգացնի, ու սա կբերի զարգացման, այո՛, ճիշտ եք ասում, մենք «մատոռն» ենք փոխում, մենակ յուղը չենք տալիս»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...