ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների նոր խումբ է ժամանել Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների նոր խումբ է ժամանել Հայաստան

15:36 20.03.2019

Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների Խաղաղության կորպուսի կամավորների 37 հոգուց բաղկացած նոր խումբը:

Հայաստան ժամանած բոլոր կամավորները Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքացիներ են, որոնք որոշում են կայացրել իրենց կյանքի երկու տարիներն անցկացնել Հայաստանում և ծառայել հայ ժողովրդին: Կամավորները կապրեն Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում, կդասավանդեն անգլերեն տեղի դպրոցների հայ ուսուցիչների հետ միասին և կաշխատեն հասարակական կազմակերպություններում:

Մինչ Հայաստան ժամանելը, կամավորները հասցրել են սովորել հայոց այբուբենը և հաղորդակցվելու համար անհրաժեշտ որոշ տարրական բառեր և արտահայտություններ: Հայաստանում գտնվելու առաջին երեք ամիսների ընթացքում կամավորները կշարունակեն սովորել հայոց լեզուն և մշակույթը, որից հետո՝ մայիսի 31-ին, տեղի կունենա կամավորների երդման հանդիսավոր արարողությունը, և կսկսվի նրանց ծառայությունը Հայաստանի բոլոր մարզերում:

Կամավորներն ապրում են հայ ընտանիքների հետ առնվազն վեց ամիս և իրենց ծառայության ընթացքում չեն ստանում աշխատավարձ: Որոշ կամավորներ ապրում են հայ ընտանիքների հետ իրենց ծառայության ողջ ընթացքում:

«ԱՄՆ Խաղաղության կորպուսը» ստեղծվել է 1961 թվականին Ջոն Ֆ. Քենեդիի կողմից` աշխարհում խաղաղություն և ընկերություն ամրապնդելու նպատակով: Հայաստանում Խաղաղության կորպուսը գործում է 1992-ից ի վեր՝ Հայաստանի կառավարության հրավերով: Մինչ օրս Հայաստանում ծառայել է ավելի քան 1,100 կամավոր:

Ներկայումս Հայաստանում ապրում և աշխատում է 71 կամավոր. 37 նորեկները միանալու են նրանց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP