16:06 20.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Ավշարի դպրոցի խնդրին է անդրադարձել Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը:
«Եթե նախկինում կարող է լռեին և հնազանդվեին, այսօր ուսուցիչները չեն լռում և բարձրաձայնում են իրենց իրավունքները, և եթե, օրինակ, գործադուլի մասին օրենքով կոլեկտիվի 2/3-ի դեպքում է պահանջը համարվում բավարար, այսօր այդ դպրոցում կոլեկտիվը միահամուռ կանգնած է, ասում է, որ տնօրենի հետ այսքան բանից հետո հնարավոր չէ աշխատել, և մենք պահանջում ենք նրա հրաժարականը»,- ասել է Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահը:
Ըստ Արմինե Դավթյանի՝ նմանատիպ իրավիճակում տնօրենն աշխատանքը շարունակել ուղղակի չի կարող, խոհեմ քայլ արած կլինի, եթե հրաժարական տա:
«Չգիտեմ` ինչ պետք է ինքն անի որպես ղեկավար, ինչքան պետք է փոխվի իր վերաբերմունքը, որ կոլեկտիվն ընդունի: 38 հոգի ընդունի իրեն, երբ մի մարդու պես չեն ընդունել: Հիմա ինքը քայլեր չի էլ անում, հակառակը՝ գնալով էլ ավելի է տրամադրում իր դեմ»,- ասել է Դավթյանը:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Ավշարի դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը SHANTNEWS.am-ին ասել էր, որ հանդիպման ժամանակ ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն եկել: Իրենք շարունակում են պահանջել տնօրենի հրաժարականը, իսկ մարզպետարանում ասել են, որ հրաժարականի համար իրավական հիմքեր պետք է ներկայացնեն:
Ըստ Ռեգինա Սիմոնյանի՝ անձնակազմը՝ 35 ուսուցիչները, պատրաստ են ազատման դիմումներ գրել: Եթե իրավական տեսակետից հիմնավոր է 35 մանկավարժի միանգամից ազատելը, թող տնօրենն անի դա: Իրենք իրենց դիրքորոշումը չեն փոխելու:
Ավշարի միջնակարգ դպրոցի փոխտնօրենի խոսքերով՝ ԿԳՆ-ում տեղյակ են իրավիճակից, ներկայացուցիչներ են եկել դպրոց ու ասել, որ ուսուցիչները ոտնահարում են աշակերտների իրավունքները: Ուսուցիչներին չեն ցանկանում լսել, միայն իրավական հիմքեր են պահանջում:
Հեռախոսազրույցի ամբողջական ձայնագրությունը հասանելի է ստորև:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...