19:03 20.03.2019
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականների, տարեկան աշխատանքային ծրագրով պլանավորված աշխատանքների կատարման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը և տարածքային բոլոր ստորաբաժանումները 2018թ. աննախադեպ ցուցանիշներ են ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մասնավորապես դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 626 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 1.345 իրավախախտում, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2017թ. արդյունքը:
Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել են 208 իրավաբանական և ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում կամովին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 525 մլն դրամ՝ 2017թ.՝ 150 մլն դրամի դիմաց:
Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հարկերի և պետական տուրքերի հետ կապված պարտավորությունների կատարման, պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, կրթության և գիտության, բնապահպանության և ընդերքօգտագործման, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, էներգետիկայի և հատկապես փոքր ՀԷԿ-երի գործունեության, հողօգտագործման և անասնապահության, ավտոգազալցման շարժական կայանի շահագործման և այլ ոլորտներ:
Ուսումնասիրության արդյունքներով նաև պետական մարմիններին ներկայացվել է 163 հաղորդում՝ պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու վերաբերյալ: Բացի այդ, ուսումնասիրությունների արդյունքներից, հայտնաբերված խախտումների բնույթից ելնելով՝ համապատասխան պետական մարմիններին մի քանի միջնորդագրեր են ներկայացվել՝ պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման, այդ թվում՝ համապատասխան ոլորտները կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախաձեռնելու նպատակով: Դրանց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 1մլրդ 200մլն դրամի վնաս:
Նշված ուսումնասիրությունների ընթացքում դատախազների կողմից նախապատրաստված նյութերով դատարաններ են ներկայացվել ընդհանուր ավելի քան 5 մլրդ դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության հայցեր, որը 7.5 անգամ ավելի է 2017թ. ընթացքում դատարան ներկայացված հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափից:
Տարվա ընթացքում դատարաններում քննված հայցերով (ներառյալ նախորդ տարիներից փոխանցված) բավարարվել է ավելի քան 768 մլն դրամի հայցապահանջ, իսկ մոտ 5 մլրդ դրամ հայցապահանջով հայցերի քննություն գտնվում է ընթացքի մեջ: Բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 9 մլն դրամ:
Բացի վերոնշյալը, դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 243 քրեական գործ, ինչը 3.5 անգամ գերազանցում է 2017թ. ցուցանիշը (71):
Հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 30 մլրդ 100 մլն դրամ՝ (ներառյալ նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը պատճառված մոտ 23.5 մլրդ վնասը) կամ 2017-ի համեմատ 53 անգամ ավելի: Իսկ քրեական գործերի շրջանակներում 2018-ին կամովին վերականգնվել է մոտ 244 մլն դրամ, որը 15 անգամ գերազանցում է 2017թ. արդյունքը: Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի, սերմացուների տրամադրման, տավարաբուծության պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում առերևույթ չարաշահումների, օրենքով սահմանված կանոնները խախտելու միջոցով հանքարդյունահանման, փոքր ՀԷԿ-երի շահագործման խախտումներն իրավասու պաշտոնատար անձանց կողմից չարձանագրելու և դրանից բխող միջոցներ չձեռնարկելու, պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ տարբեր բնակավայրերում օտարման ոչ ենթակա օբյեկտները երբեմն շուկայականից էականորեն ցածր գներով ապօրինի օտարելու, առանձին պետական ծրագրերի շրջանակներում, այդ թվում նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման համար, հատկացված ռեսուրսների փոշիացման, յուրացման, փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից որպես ամբողջությամբ կատարված համարելու, ՃԵԿ կանոնների խախտման համար վարչական տուգանքների վճարման ապահովումն անհնարին դարձնելու հանցավոր մեխանիզմների կիրառման և բազմաթիվ այլ փաստերի առթիվ:
Որպես ընդհանրացում՝ 2018թ. ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 36 մլրդ դրամ: Միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի, ներկայացված հաղորդումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում 2018թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի վնաս:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...