18:40 20.03.2019
Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում 2 տարի առաջ մեկնարկեց պատմական միջուկի վերականգնման ծրագիրը: Այն նախատեսում էր քաղաքի պատմական կենտրոնի փողոցների վերականգնում և ենթակառուցվածքների զարգացում, որը զբոսաշրջությունը զարգացնելու նպատակ ուներ:
Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվեց Ռուսթավելի փողոցը: Ներդրողների համար գրավիչ դարձան «Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերը: Բնակիչներին իրենց տները վաճառելու առաջարկներ եղան: Առանձին տարածքներ օտարվեցին: Հիմա արդեն այդ ներդրողների մեծ մասը հրաժարվել է Գյումրիի կենտրոնում կառուցապատում կատարելու մտադրությունից: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը.
«Նախկին վարչապետի ձեռք բերած շենքի հիմնանորոգումն ավարտվում է: Մյուսները հրաժարվեցին, չեմ կարող ասել, թե ինչու հրաժարվեցին, դա պետք է իրենց հարցնել: Եղավ մի պահ, որ բնակիչները շատ թանկ գին էին պահանջում, ներդրողների հետ համաձայնության չէին գալիս: Երբ զբոսաշրջությունը Գյումրիում զարգանա, ներդրողները կհասկանան, որ Գյումրիում ջրի գնով շենք ձեռք չես բերի: Հիմա մենք քաղաքում ենթակառուցվածքների խնդիր ունենք: Օրինակ` չենք կարող մեծ փառատոն կազմակերպել, որովհետև համապատասխան ենթակառուցվածքներ չկան»,- ասել է Սամվել Բալասանյանը:
Գյումրիում պատմական միջուկի վերականգնման և զբոսաշրջության զարգացման ծրագիրը մեկնարկել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, և հենց նա էր առաջին ներդրողը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...