14:35 24.03.2019
Այսօր՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում Երևանի Հյուսիսային պողոտայում անցկացված իրազեկման ակցիայի ժամանակ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը ներկայացրել է այն ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում՝ տուբերկուլյոզ հիվանդության դեմ պայքարի համար:
«Հայաստանում կա թվային ֆլյուրոգրաֆիա տրամադրող շարժական կլինիկա: Դրա նպատակն է շրջել ամբողջ Հայաստանով մեկ, հատկապես՝ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերի այն համայնքներում, որտեղ կա ֆլյուրոգրաֆիկ ծառայության պակաս: Այսինքն՝ շարժական կլինիկան այցելելու է այդ համայնքներ, տրամադրելու է առողջապահական խորհրդատվություն, ինչպես նաև տեղեկատվություն ենք տարածելու տուբերկուլյոզ հիվանդության վերաբերյալ, դրա ախտանիշների վերաբերյալ, որպեսզի ընդհանուր իրազեկվածությունը բարձրացնենք մեր բնակչության», – ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ շարժական կլինիկայի աշխատանքի դեպքում չի բացառվում, որ Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդացության նոր դեպքեր հայտնաբերվեն:
Հավելենք, որ հիվանդությունը Հայաստանում բուժվում է անվճար: 2018 թվականին տուբերկուլյոզի 650 նոր դեպք է գրանցվել: Տուբերկուլոզն աշխարհում այսօր բուժվող հիվանդություն է համարվում:
Հիշեցնենք, որ 1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարել էր տուբերկուլյոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Սա ևս մեկ առիթ է խոսելու հիվանդության ազդեցության մասին, ինչպես առանձին անհատի առողջությանը, այնպես էլ հասարակությանը և տնտեսությանը հասցրած դրա վնասների մասին:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...