15:30 24.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր հայ-ամերիկյան համատեղ ծրագրի շրջանակներում Երևանի Հյուսիսային պողոտայում Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում իրազեկման ակցիա է կազմակերպվել: Ակցիային մասնակցել են նաև հիվանդությունը հաղթահարծ մարդիկ, ովքեր սեփական օրինակով են ասել, թե ինչպես է պետք հիվանդության դեմ պայքարել:
Արման Ավչյանը պատմել է, որ որոշ ժամանակ առաջ ապրել է Ուկրաինայում, Հայաստան վերադառնալուց հետո հայտնաբերել է, որ հիվանդ է տուբերկուլյոզով:
«Ես մի ամիս տանն եմ եղել: Կասկած չկար, որ իմ մոտ կարող էր տուբերկուլյոզ լինել, իմ մոտ թուլություն էր, ախորժակի կորուստ, շատ ծանր էր, ու մեկ ամիս ես անտիբիոտիկներով տանն ինքնաբուժությամբ եմ զբաղվել, բայց ոչ մի արդյունք չտվեց: Ավելի ծանրացավ իմ վիճակը»,-ասել է Ավչյանը՝ կոչ անելով անպայման դիմել բժշկի, չխորացնել հիվանդությունն այդ ընթացքում պատճառ դառնալով նոր դեպքերի ավելացման:
Հիշեցնենք, որ տուբերկուլյոզը վարակիչ հիվանդություն է: Աշխարհում, այդ թվում Հայաստանում, բուժվում է անվճար: 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանում հիվանդացության 650 նոր դեպք է հայտնաբերվել: 2017 թվականին այս հիվանդությունից եվրոպական տարածաշրջանում մահացել է 77 հազար մարդ:
Հավելենք նաև, որ այս տարի Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Ժամանակն է հաղթահարել տուբերկուլյոզը»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...