13:20 25.03.2019
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկություն է տարածել ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և ապօրինի իրացնելուն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ։
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են թմրամիջոց ապօրինի իրացնելուն օժանդակելու, ինչպես նաև առանց իրացման նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքեր, դրանց կատարման հանգամանքները և մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա տղամարդուն: 2018 թվականի հունիսի 13-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1991 թվականին, հեռախոսազանգի միջոցով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր` 1985թ. ծնված ծանոթին հայտնել է վերջինիցս MDMB (N)-2201 կրճատ անվանմամբ թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին և առաջարկել իր օգնությունը` նրա կողմից այլ անձանց թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու գործում: Այդ նպատակով 2018 թվականի հունիսի 13-ին 2 փաթեթ MDMB (N)-2201 կրճատ անվանմամբ թմրամիջոցի համար պահանջվող գումարը վճարային տերմինալով փոխանցել է իրեն տրված հաշվեհամարին, այնուհետև՝ տեղեկացել Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկի մոտից թմրամիջոցի վերցնելու մասին: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 27-ամյա հիշյալ բնակիչն օժանդակել է թմրամիջոցի մի մասն ապօրինի՝ 4 պատվիրատուներին իրացնելուն, իսկ մյուս մասը՝ պահել իր անձնական օգտագործման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտված է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...