20:00 25.03.2019
1988-ից հետո Գյումրիում հաշվառվում էր 88 վթարային բնակելի շենք: Ամրացման ենթակա համարվում են այն շենքերը, որոնք սեյսմիկ ուսումնասիրությամբ 4-րդ աստիճանի վթարային են: Վթարայնության ավելի ցածր կարգ ունեցող շենքերի վիճակը Գյումրիում տարեցտարի վատացել է, ինչի հետևանքով վթարայինների թիվն ավելացել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը.
«Արդեն ունենք 91 վթարային շենք Գյումրիում, իսկ Շիրակի մարզում վթարայինների թիվը 114 է: Դրանցում 2200 բնակարան կա, որոնք հիմնականում բնակեցված են: Վթարայիններին նոր եզրակացություններ են անհրաժեշտ, որովհետև 2006 թվականին կատարվել է 88 վթարայինների ուսումնասիրությունը, մյուսներինը` փուլ առ փուլ` ըստ անհրաժեշտության, ըստ պահանջի տարբեր ժամանակներում է իրականացվել տեխնիկական զննություն:
Հիմա ՀՀ-ում ներդրվում է կադաստրի վարում, բնակելիների քարտեզագրում, անձնագրավորում: Այս գործընթացը քաղաքաշինության կոմիտեն նախապատրաստում է, որպեսզի ցանկացած շենք` լինի վթարային կամ ոչ վթարային, ունենա իր անձնագիրը: Բնականաբար, այդ անձնագրում շատ կարևոր տեղ է գրավելու տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, այնպես որ այդ գործընթացը լինելու դեպքում մեր մարզի 114 վթարային շենքերը նորից կուսումնասիրվեն, կգնահատվի վթարայնության աստիճանը և, բնականաբար, համապատասխան միջոցառումներ անելու համար համապետական ծրագիրն է անհրաժեշտ»,- SHANTNEWS.am-ին ասել է Ալբերտ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիի մի քանի վթարային շենքում պարբերաբար փլուզում է տեղի ունենում: Օրինակը Տիգրան Մեծ 5, Հանսօղլյան 5, Իսահակյան 9 շենքերն են, Տեքստիլի նախկին հանրակացարանի շենքը, իսկ վերջին փլուզումը Անտառավան 26 հասցեում էր: Այստեղ սեսմիկ ուսումնասիրություն կատարելու հանձնարարական եղավ: Ուսումնասիրությունը կատարվել է, եզրակացությունը` տրվել:
Այժմ մարզպետարանը շենքում և դրա հարակից տարածքում տեղադրված տնակներում ապրող 24 ընտանիքների բնակարանային խնդրի լուծման առաջարկներ է ներկայացնելու կառավարություն:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...