ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

17:23 25.03.2019

ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցները դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դիմում-նամակի մեջ ասվում է.

«Ձեզ ենք դիմում ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավա­տալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկան­խատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները:

Մեծարգո պարոն վարչապետ,

Ձեզ ենք դիմում ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավա­տալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկան­խատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները:

Իրավիճակի հակասականությունը պայմանավորված է հետևյալով: Նախ՝ ԿԱԻ-ի կառավարման խորհուրդը կայացրել է մի որոշում, որի հիման վրա ԿԱԻ-ի բոլոր աշխատակիցները ծանուցում են ստացել այն մասին, որ մարտի 31-ից կարող են լուծվել նրանց աշխատանքային պայմանագրերը: Այդ որոշման համար իբրև հիմք է ընդունվել այն, որ նախատեսվում է 2019թ-ին որոշակի միջոցառումներ «իրակա­նաց­նել մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է ԿԱԻ-ի ֆինանսավորման նվազեցում»:

Թվում է, թե առողջ բանականությունը հուշում էր, որ այդ որոշմանը հաջորդելու էին համապատասխան մրցույթների հայտարարումն ու անցկացումը, որոնց արդյունքում որոշակիություն կստանար ԿԱԻ-ի ֆինանսավորման նվազեցման չափը, այնուհետև դրա հիման վրա կվերանայվեր ԿԱԻ-ի հաստիքացուցակը, քայլեր կձեռնարկվեին նոր հաստիք­ացուցակից բխող կրճատումների կանոնակարգման ուղղությամբ, որպեսզի աշխատակիցներից յուրաքանչյուրի համար պարզ լիներ աշխատանքային պայմանագրի շարունակման կամ լուծման հարցը:

Սակայն, ոչ միայն այդ ուղղությամբ որևէ քայլ չկատարվեց, այլև իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ ԿԳՆ-ն ս/թ փետրվարին իր պաշտոնական կայքում անսպասելի հայտարարություն տարածեց այն մասին, որ ԿԱԻ-ին՝ որպես ՓԲԸ, լուծարվելու է, և այնուհետև ստեղծվելու է կրթու­թյան ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց: Այս հայտարարությունն ավելի ընդլայնեց անորոշությունների շրջանակը, և մեծ հնչեղություն ստացան բազմաթիվ կասկածներ, հարցեր ու տագնապներ:

Եթե կառավարման խորհրդի որոշման մեջ հիշատակված միջոցառումներն իրոք մրցու­թային կարգով են իրականացվելու, ապա ինչո՞ւ է ԿԳՆ-ն առ այսօր ԿԱԻ-ին անմիջականորեն ներկայացնում բազմազան հանձնա­րա­րու­թյուններ ու պատվերներ, ընդ որում՝ առանց որևէ ֆինանսավորման: Ինչո՞ւ են դրանց կատարման դիմաց աշխատա­վարձեր վճարում ԿԱԻ-ի՝ նախորդ տարիների գործունեությամբ ստացված շահույթների խնայողությունների հաշվին. չէ՞ որ ավելի նպատակային կլիներ այդ շահույթն օգտագործել առաջադիմական այն­պիսի ծրագրերի համար, որոնց շնորհիվ կբարձրանար նաև ԿԱԻ-ի մրցունակությունը և կհաղթահարվեր ֆինանսավորման հնարավոր նվազեց­ման դժվարությունը: Տպավորություն է ստեղծվում, որ ԿԳՆ-ն արդեն երեք ամիս դիտավորյալ կասեցրել է ԿԱԻ-ի ֆինանսավորումը՝ այն տանելով լուծարման:

Եթե կյանքի կոչվի մյուս մոտեցումը, և ԿԱԻ-ն լուծարվի, այդ դեպքում մի՞թե միանգամից գործազրկություն է սպառնում կրթական համակարգում ծանրա­գույն պայմաններում իրենց ուսերին հսկայական բեռ կրող ԿԱԻ-ի աշխատա­կիցներին: Այդպիսի կասկածն անմիջապես բխում է ԿԳՆ-ի վերոհիշյալ հայտարարությունից, որում բացահայտ նշվում է, որ նորաստեղծ Հիմնադրամի համար հայտարարվելիք մրցույթում «կարող են մասնակցել նաև ԿԱԻ-ի աշխա­տակիցները»: Հայտարարող կողմին՝ ԿԳՆ-ին, թվում է, թե մրցույթին մասնակցելու թույլտվությունը արժանապատիվ վերաբերմունք է փորձառու մասնագետի համար:

Եթե ԿԱԻ-ն լուծարվի, ի՞նչ է սպասվում նրա մասնաճյուղերին. չէ՞ որ մայրա­քաղաքից հեռու բնակավայրերի ուսուցիչների համար մասնաճյուղերը մեթո­դական աջակցություն ցուցա­բերող միակ հենարաններն են, մի՞թե գործող մաս­նաճյու­ղերին ևս սպառնում է տեխնի­կական և մասնագիտական ներուժի փոշիացման այն ճակատագիրը, ինչին մեկ տարի առաջ նախորդ իշխա­նության կողմից «արժանացան» նրանցից չորսը՝ Արարատի, Արմա­վիրի, Արագածոտնի և Արցախի մասնաճյուղերը:

ԿԱԻ-ի լուծարման դեպքում ի՞նչ է սպառնում նրա կողմից հիմնադրված տասը անուն մասնագիտական ամսագրերին, մի՞թե 2018թ. ամբողջ տարվա ընթաց­քում ամսագրերի հրատարակման գործընթացի՝ որևէ արդարացում չունեցող ընդհատումը ի վերջո հան­գեցնելու է դրանց դադարեցման, չէ՞ որ առանց մաս­նագիտական պարբերականների անհնար է պատկերացնել գիտա­մանկա­վարժական մտքի առաջընթացը:

Ի՞նչ գործառույթներ և կառուցվածք է ունենալու այդ նոր կազմավորվող կառույցը: Ինչպես բացատրել ԿԳՆ-ի այն մոտեցումը, ըստ որի՝ փորձ էարվում ԿԱԻ-ի վերակազմավորմանը վերաբերող հարցերը լուծել առանց ԿԱԻ-ի մասնակցության, առանց նրա մասնագիտական ներուժի օգտագործ­ման, առանց բավարար հրապարակայնության:

Վերակազմավորվող կառույցում նախատեսվո՞ւմ են արդյոք գործառույթներ նաև մշակույթի և սպորտի վերաբերյալ. չէ՞ որ պետական կառավարման լիա­զոր մարմինը այսուհետ ներա­ռե­լու է նաև այդ բնագավառների գործու­նեության կանոնակարգումը:

Վերոհիշյալ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները դեռևս շատ անորոշ են, դրանց վերաբերյալ չեն եղել մասնագիտական հետազոտություններ, մասնագիտական հանրու­թյունը մեկուսացվել է քննարկումներից, և գործընթացները ծավալվում են ժողովրդավարական սկզբունքներին անհարիր եղանակներով:

Նախարարի հետ ԿԱԻ կոլեկտիվի օրերս կայացած հանդիպումը ևս անպա­տասխան թողեց նաև հետևյալ հարցերը.

Ինչո՞ւ է լուծարվում ԿԱԻ-ն,
Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու նոր ստեղծվող կառույցը,
Ի՞նչ կառուցվածք է այն ունենալու,
Ինչո՞ւ չի կարելի ԿԱԻ-ի շրջանակներում իրականացնել հստակ բարեփո­խումներ՝
վերանայելով նրա գործառույթները, կառուցվածքը և կադրային համակազմը:

Ավելին, այդ հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ ոչ թե ստեղծվելու է առանձին կառույց, այլ համակարգի նմանատիպ բոլոր կառույցները միավորվելու են մի հիմ­նադրա­մի մեջ: Իսկ սա արդեն անսպասելի մի նոր մոտեցում է, ինչը վկայում է, որ ԿԱԻ-ի վերա­կազ­մավորման քայլերը օրեցօր փոփոխվում են, այսինքն՝ հարցը բոլորովին նախապատրաստված չէ:

Ուստի խնդրում և պահանջում ենք՝

կանխել ԿԱԻ-ի կարգավիճակին վերաբերող հապճեպ, չհիմնավորված, դեռևս լիովին չնախապատրաստված որոշումների կայացումը,

հստակեցնել ապագա կառույցի գործառույթները, դրանց իրականացմանն անհրաժեշտ համապատասխան կառուցվածքային մոդելը,

առաջարկվող մոտեցումները դնել քննարկման ԿԱԻ-ում և կրթական հանրության լայն շրջանակներում,

ԿԱԻ-ի վերակազմավորման հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու և ծրագրային առաջարկություններ մշակելու նպատակով ձևավորել մասնագի­տական հանձնախումբ, որում ներառված կլինեն նաև ԿԱԻ-ի ներկայա­ցուցիչները,

ԿԱԻ-ի փոխարեն հիմնվող նոր կառույցի ձևավորումը ավարտելուն զուգահեռ ձեռնամուխ լինել ԿԱԻ ՓԲԸ-ի լուծարման գործընթացի իրագործմանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP