15:38 26.03.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ դատախազների այցի արդյունքում անձը դադարեցրել է 44 օր տևած հացադուլը:
«Հացադուլ հայտարարած կալանավորների կամ դատապարտյալների պահանջներին, խնդիրներին հատուկ ուշադրություն դարձնելու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից դատախազության ստորաբաժանումներին տրված հանձնարարության համատեքստում այսօր Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանի և համապատասխան քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ուղեկցությամբ այցել է արդեն 44 օր հացադուլի մեջ գտնվող, ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժսպասարկում ստացող, նախնական կալանքի տակ գտնվող անձ Կարեն Հովհաննիսյանին:
Մոտ 2.5 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Կարեն Հովհաննիսյանի կողմից ներկայացված՝ իր վերաբերյալ քրեական գործի նախաքննությանը, իրեն ներկայացված մեղադրանքին վերաբերող բոլոր հարցերը:
Դատախազները հորդորել են դադարեցրել առողջությունը քայքայող պայքարի ծայրահեղ այդ միջոցը՝ օրենքով սահմանված կարգով ծանոթանալ քրեական գործի նյութերին և դրանից հետո մեղադրանքի հիմնավորվածության կապակցությամբ առարկություններ և միջնորդություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնել դատախազին:
Հավաստիացվել է, որ դրանք դառնալու են պատշաճ քննարկման առարկա, լիարժեք ապահովվելու են նրա դատավարական իրավունքները, և այդ ամենը երաշխավորելու նպատակով ընթացող քննության օրինականության նկատմամբ իրականացվելու է դատախազական պատշաճ հսկողություն: Հանդիպման արդյունքում Կարեն Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը»,- ասված է գրառման մեջ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...