Պարզվել է Հրազդանի բնակիչների սպանությանը մասնակից անձանց ինքնությունը. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

Պարզվել է Հրազդանի բնակիչների սպանությանը մասնակից անձանց ինքնությունը. ՔԿ

20:35 03.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների՝ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանության մի շարք հանգամանքները, այդ թվում՝ սպանության վայրը, առնչություն ունեցած 2 անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվող որոնողական միջոցառումների արդյունքում 2017թ. նոյեմբերի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում, հայտնաբերվել է երկու անձի դիակ՝ կնոջ և տղամարդու։ Նախնական տվյալներով՝ դրանք հանդիսանում են Հրազդանի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը, որոնց գտնվելու վայրն անհայտ էր սեպտեմբերի 18-ից։ Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, միկրոմասնիկային փորձաքննություններ։

Նախաքննության ընթացքում կատարվել է ճանաչման գործողություն և հարազատները, հիմք ընդունելով հագուստները, ատամնաշարը և մի քանի այլ կողմնորոշիչ տվյալներ, հայտարարել են, որ դիակները հանդիսանում են Վարդուհի Սիմոնյանինը և Սամվել Ալիխանյանինը։  

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 20-ին և հոկտեմբերի 6-ին Վ. Սիմոնյանի և Ս. Ալիխանյանի հարազատներից հաղորդումներ էին ստացվել, որ իրենց հարազատների մասին սեպտեմբերի 18-ից որևէ տեղեկություն չունեն: Քննությամբ պարզվել էր, որ նրանք ճանաչում են միմյանց, վերջին անգամ նրանց տեսել են միասին: Բնակիչների անհետ կորելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, իրականացվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Մշակված աշխատանքային վարկածներն ստուգելու ուղղությամբ օպերատիվ-որոնողական մարմինների հետ համագործակցաբար իրականացված աշխատանքների արդյունքում նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի բնակիչները դարձել են սպանության զոհ. նրանք սպանվել են Հրազդան քաղաքում՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի առանձնատանը, որից հետո դիակները տեղափոխվել և թաքցվել են Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում, որտեղ էլ նոյեմբերի 2-ին հայտնաբերվել է նրանց մարմինները։  Խուզարկություններ են կատարվել սպանության դեպքի վայր հանդիսացող տանը և սպանությանն առնչություն ունեցած անձանցից մեկի կողմից Երևանում վարձակալված բնակարանում, ավտոմեքենայում, որոնց արդյունքում ձեռք բեն բերվել մի շարք ապացույցներ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հրազդանի երկու բնակիչների սպանությանն առնչություն ունեցած անձանց գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։ 

Երկու անձի սպանության բացահայտման ուղղությամբ համագործակցված աշխատանքը բարձր է գնահատել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ փաստելով, որ ծանր հանցագործության մի շարք հանգամանքների պարզումը քննչական և օպերատիվ աշխատանքի արդյունքում ձեռք բերված տեղեկատվության ակտիվ փոխանակման, համատեղ մշակված և իրականացված գործողությունների արդյունքն է։ 

Ցուցաբերած պրոֆեսիոնալ աշխատանքի համար ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, տեղակալ Արթուր Ավետիսյանը, նույն քննչական վարչության մի խումբ քննիչներ, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, Կոտայքի մարզային վարչության պետ Ռոման Կիրակոսյանը, Հրազդանի բաժնի պետ Կարեն Գրիգորյանը, Ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալը պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP