Ներքին և արտաքին քաղաքականության մեջ նկատվում է տեղապտույտ. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Ներքին և արտաքին քաղաքականության մեջ նկատվում է տեղապտույտ. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

14:35 08.04.2019

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 31-ին կայացած իր 12-րդ համագումարի բանաձևում ամրակայեց հետհեղափոխական Հայաստանում հաստատվող միակուսակցական իշխանության և կառավարման համակարգի ճգնաժամի տագնապահարույց դրսևորումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած իշխող «Իմ քայլը» դաշինքի վերջին ամիսների գործունեությունն ի ցույց են դնում ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների քայլերի հակասականությունն ու անհետևողականությունը, որի հետևանքով ներքին և արտաքին քաղաքականության մեջ նկատվում է տեղապտույտ:

Կարծում ենք՝ հետհեղափոխական ամիսները ողջամիտ ժամանակահատված էին երկրում առկա խնդիրները քարտեզագրելու, համակարգելու և լուծման ռազմավարությունը մշակելու համար: Մտահոգված լինելով Հայաստանում կյանքի կոչված ժողովրդավարական հեղափոխության նպատակների իրականացման ընթացքով՝ «Ժառանգությունը» հայտարարում է՝

Ա) ՀՀ պետական կառավարման տարբեր մակարդակներում ընդունվում են որոշումներ, կատարվում են կադրային հեռացումներ ու նշանակումներ, որոնք արդեն կայուն պարբերականությամբ պատճառ են դառնում հանրային բողոքների ու բախումների, որոնց ազդեցությամբ այդ որոշումների ի կատար ածումը կա՛մ հետաձգվում է, կա՛մ դառնում անհնարին:

Բ) Առ այս պահը պարզ չէ,  թե ինչ կառուցվածք պետք է ունենա ՀՀ կառավարությունը, սակայն լուծարման ենթակա ոլորտներում՝ գյուղատնտեսություն, մշակույթ, սփյուռքի հետ հարաբերություններ, առկա են լրջագույն խնդիրներ: Դրանք վկայում են, որ իշխող քաղաքական ուժի կողմից ձեռնարկած կառավարության կազմի կրճատման կամ բարորակման ծրագիրը բավարար չափով մշակված չէ և չի համապատասխանում պետության առջև այս պահին ծառացած մարտահրավերներին:

Գ) Հռչակած տնտեսական հեղափոխությունն անընդմեջ բախվում է ներքին և արտաքին լրջագույն դիմադրության, խոշոր բիզնեսի ներկայացուցիչների և ներդրողների հետ վարվող քաղաքականությունը իրականացվում է հին վարչակարգի պատժիչ գործիքներով: Նոր Հայաստանում ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո չեն հստակեցվում գործունեության նոր, փոխադարձ ընդունելի կանոններ բիզնեսի հավասարապես բոլոր ներկայացուցիչների համար, որոնք հնարավորություն կտան որոշակի սահմանագիծ անցկացնել ներկա և նախկին գործելակերպի միջև: Տարիների ընթացքում նախորդ հանցավոր վարչակազմի պարտադրանքով կուտակված հարկային և այլ պարտավորությունների մարման տնտեսապես ձեռնտու կանոնների և ժամանակացույցի մշակման փոխարեն գործում են պատժիչ ցուցադրական միջոցառումներ, որոնց արդյունավետությունն ակնհայտ կասկածահարույց է և առաջացնում է հասարակական անհամերաշխության տարբեր աստիճանի դրսևորումներ:

Դ) Ուշանում են հեղափոխության արդյունքում հայտարարված կարգախոսների կյանքի կոչման մեխանիզմները՝ ազատ, մենաշնորհներից զերծ, անկախ Հայաստան, որտեղ  երաշխավորվում են երջանիկ անհատի, հոգատար հանրության և հզոր պետության կայացման նպատակները: Դրա պատճառը թաքնված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող կադրային քաղաքականության սկզբունքներում, որոնք երբեմն նմանվում են հին համակարգի արատավոր գործելաոճին: Պետական և անգամ հանրային գործունեության բոլոր հարթակներում առավելությունը տրվում է իշխող կուսակցության ներկայացուցիչներին, անձնական թիմին ու բարեկամներին՝ անկախ նրանց արհեստավարժության և փորձառության աստիճանից: Իսկ զարգացումները ցույց են տալիս, որ այդ նշանակումների արդյունքում իշխանություն ստացած, բայց դրան անպատրաստ անձինք բավական արագորեն հայտնվում են կոռուպցիոն պատմությունների և ԱԱԾ թիրախում:

Ե) Դատական համակարգում ևս գործունեության ու վստահության ճգնաժամ է, ամիսներ են անցել, հասարակական ուշադրության առանցքում գտնվող և ոչ մի գործ իր տրամաբանական ավարտին չի հասել, հեղափոխությունից մեկ տարի է անցել, բայց անցումային արդարադատության մասին խոսակցությունները գործ չեն դառնում, ինչպես նաև անհրաժեշտ լյուստրացիայի պահանջները: Փոխարենը տեղեկատվական «պատերազմներ» են  բռնկվում, դաշտ է բացվում «ֆեյքերի բանակների» առջև, որոնք կեղծ օրակարգեր են ձևավորում:

Արձանագրելով, որ նոր հայաստանյան իրողություններում ամենամեծ հակահեղափոխականը վարչապետի գլխավորած քաղաքական թիմի՝ երկրին հարվածող արտաքին ու ներքին օրակարգային խնդիրներին դիմագրավելուն անպատրաստ լինելն է՝ կոչ ենք անում Հայաստանի հեղափոխական իշխանությանը հրաժարվելու «սև ու սպիտակի» հակադրությունից, պետական համակարգը սեփական քաղաքական թիմի կայացմանը ծառայեցնելու անհեռանկար մոտեցումներից, անցյալից եկող խնդիրների թնջուկում առաջնահերթությունների կամայական ձևավորումից, իսկ պետության ղեկավարին՝ «ասֆալտին փռելու», «ծնոտը ջարդելու», սեփական ցուցումներով քրեական հետապնդումներ նախաձեռնելու կամ դադարեցնելու արատավոր գործելակերպից և հրապարկային քաղաքական կոչերից»:

«Ժառանգություն» կուսակցություն

08 ապրիլի 2019, Երևան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP