Դավթաշեն համայնքին պատկանող տարածքը վաճառվել է շուկայական արժեքից 18 մլն դրամ պակաս գնով. հարուցվել է քրգործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Դավթաշեն համայնքին պատկանող տարածքը վաճառվել է շուկայական արժեքից 18 մլն դրամ պակաս գնով. հարուցվել է քրգործ

17:45 08.04.2019

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2008թ. ՀՀ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող համայնքապատկան տարածքը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ:

Մասնավորապես, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանու 2008թ. սեպտեմբերի 25-ի նիստի որոշման, 2008թ. հոկտեմբերի 6-ի՝ գույքի(օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին արձանագրության և Դավթաշեն համայնքի ղեկավարի 2008թ. հոկտեմբերի 8-ի որոշման հիման վրա «Տարածքի աճուրդային առուվաճառքի պայմանագրով» Դավթաշեն համայնքի սեփականություն հանդիսացող Դավթաշեն 3-րդ թաղամասի 23/1 շենքի 854.7 քմ մակերեսով հ.7 տարածքը 1 քմ 33.000 ՀՀ դրամով, ընդհանուր՝ 28.205.100 ՀՀ դրամով, օտարվել է մի քաղաքացու:

Նշված տարածքը օտարելուց մոտ մեկ ամիս անց, Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանին 2008թ. նոյեմբերի 11-ի նիստում, իսկ Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարը 2008թ. նոյեմբերի 17-ին որոշումներ են կայացրել թաղապետարանի աշխատանքները կազմակերպելու նպատակով հիշյալ օտարված տարածքից 381.1 քմ-ն՝ իր մասնաբաժին հողատարածքով, 20.800.000 ՀՀ դրամով, այսինքն՝ 1 քմ՝ 54.578 ՀՀ դրամով հետ գնելու մասին։ 2008թ. նոյեմբերի 18-ին տարածքը գնած քաղաքացու և Դավթաշեն թաղային համայնքի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

Սակայն համայնքի ավագանին 2009թ. մարտին կայացրած համապատասխան որոշմամբ առուվաճառքի այդ պայմանագիրը լուծել է՝ պայմանագրով սահմանված գումարը բյուջեի սղության պատճառով վճարելու անհնարինության հիմքով: Արդյունքում կողմերի միջև կնքվել է պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր։

Փաստորեն, ըստ նախապատրաստված նյութերի՝ Դավթաշեն համայնքի ավագանու և Դավթաշեն համայնքի ղեկավարի հիշյալ որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող վերոնշյալ տարածքն օտարվել է շուկայականից էականորեն՝ ավելի քան 18.000.000 ՀՀ դրամով պակաս գնով, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP