18:33 09.04.2019
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Ջեյքոբ Զուման կասկածվում է Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի կողմից տրամադրած գումարը յուրացնելու մեջ: Այս մասին հայտնում է բրիտանական The Sunday Times պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լիբիայում ընթացող թեժ պատերազմի ժամանակ, երբ այդ երկրի իշխանությունների ապագան գրեթե կանխորոշված է եղել, ՀԱՀ-ի այդ ժամանակվա նախագահ Ջեյքոբ Զուման գնացել է այդ երկիր՝ իր աջակցությունը հայտնելու Քադաֆիին ու առաջարկելու նրան ժամանակավորապես թաքնվել իր երկրում:
Ի պատասխան այս առաջարկի՝ Քադաֆին ասել է, որ չի պատրաստվում փախչել ու կմահանա իր հայրենիքում: Միևնույն ժամանակ, նա 30 մլն դոլար է տրամադրել Զումային՝ խնդրելով իրեն բռնելուց հետո միջազգային դատարանի առաջ կանգնելու դեպքում իր համար լավ փաստաբաններ գտնել: Քադաֆին նաև ասել է, որ իրադարձությունների այլ ընթացքի դեպքում գումարները փոխանցվեն իր ընտանիքի անդամներին: Որոշ ժամանակ անց Քադաֆին սպանվել է:
Նշվում է, որ այժմ Զուման այդ գումարների կարիքն ունի, որպեսզի իր համար փաստաբաններ կարողանա գտնել դեռևս 1990-ականների վերջին իրականացրած 783 կոռուպցիոն գործողությունների, շորթման ու այլ անօրինականությունների գործերը փակելու համար:
Հաղորդվում է նաև, որ այդ գումարը հետագայում տեղափոխվել է հարևան Սվազիլենդ: Դրանց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ հստակ տեղեկություն չկա: ՀԱՀ ներկայիս ղեկավարը հատուկ այց է կատարել այդ երկիր՝ հայտնաբերելու այդ գումարը, սակայն դեռևս հաջողության չի հասել:
Տեղեկություններ կան, որ Քադաֆիի որդին այդ գումարներն առաջիկայում կարող է հետ պահանջել, քանի որ ցանկություն ունի դրանք օգտագործել նախընտրական քարոզարշավների ընթացքում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...