17:34 09.04.2019
Ավելի քան 10.000 հարց են ուկրաինացիներն ուղարկել Ուկրաինայի նախագահի թեկնածու և նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատար Վլադիմիր Զելենսկու շտաբ, որպեսզի նա այդ հարցերն ուղղի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ սպասվող բանավեճերի ժամանակ: Այդ մասին հաղորդում է Վլադիմիր Զելենսկու մամլո ծառայությունը:
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ ապրիլի 14-ին Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում կսպասի իր ընդդիմախոս Վլադիմիր Զելենսկուն բանավեճի համար: Այդ բանավեճին նա նաև հրավիրեց հանդիսատես ու ԶԼՄ-ի ներկայացուցիչներին: Զելենսկին էլ իր հերթին հայտարարեց, որ մտադիր է բանավիճել Պորոշենկոյի հետ ապրիլի 19-ին:
Այդ օրը, ըստ նախագահի ընտրությունների մասին օրենքի, նախատեսվում է հանրային հեռուստատեսությամբ թեկնածուների միջև անցկացնել հեռուստաբանավեճեր:
«Ինչո՞ւ Պորոշենկոյի կապիտալը 5 տարվա ընթացքում աճել է 90 անգամ, իսկ բնակչությունը շարունակում է մնալ աղքատ: Ինչո՞ւ չի վերացել պատգամավորական անձեռնմխելիությունը: Ներկայացրեք 2014թ. նախընտրական Ձեր խոստումների հաշվետվությունը: Այս և այսպիսի ավելի քան 10.000 հարց ենք մենք ստացել մեր սոցիալական ցանցերի էջերում: Իսկ դու արդեն տվե՞լ ես հարց «ներկայիս երաշխավորին»:
Այսպիսի հաղորդագրություն է թողել Զելենսկու թիմը Telegram-ում:
Հիշեցնենք` Ուկրաինայի նախագահի ընտրությունները անցկացվել են մարտի 31-ին: Թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների անհրաժեշտ քանակը՝ առաջին փուլով ընտրվելու համար: Երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին, որին կմասնակցեն Պյոտր Պորոշենկոն և Վլադիմիր Զելենսկին:
Վերջինս առաջին փուլի ժամանակ գրեթե կրկնակի ավելի շատ ձայն է հավաքել, քան գործող նախագահը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...