Ռոբերտ Քոչարյանը չի տեսակցել թոռնիկի հետ. Հայկ Ալումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Ռոբերտ Քոչարյանը չի տեսակցել թոռնիկի հետ. Հայկ Ալումյան

16:06 12.04.2019

«Հստակ հայտարարում եմ՝ կարող ենք ներկայացնել ապացույցներ, հարցնել քրեակատարողական վարչությունից կամ տվյալ  քրեակատարողական հիմնարկից, հարցնել ՀՔԾ-ից, որ 2019թ. ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանի թոռնիկն իր մայրիկի հետ միասին  եկել են քրեակատարողական հիմնարկ, որպեսզի տեսակցեն Քոչարյանի հետ, և դա իրենց չի թույլատրվել: Հետագայում՝ ամսի 4-ին, ՀՔԾ քննիչն ասել է, որ ինքը պատրաստ է թույլատրել պարոն Քոչարյանի տեսակցությունը թոռնիկի հետ, պարոն Խուդոյանը (Ռ. Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը-խմբ.) ամսի 4-ին կամ 5-ին քննիչից ստացել է համապատասխան որոշում:

Մինչ օրս դեռ չի տեսակցել: Էնտեղ որոշակի խնդիրներ կան, թե ամիսը քանի օր կարելի է տեսակցել»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը` ի պատասխան այն հարցին, թե, ի վերջո, տեսակցե՞լ է, թե՞ չի տեսակցել ՀՀ երկրորդ նախագահն իր թոռնիկի հետ:

«Էնպես չի, որ ով ուզի տեսնել Քոչարյանին, կարող է: Անգամ, եթե քննիչը համաձայն է, պետք է նաև Քոչարյանն ուզի տեսնել»,- ասել է Ալումյանը` ի պատասխան, թե կա՞ն արդյոք պատգամավորներ, ովքեր ուզում եմ տեսակցել ՀՀ երկրորդ նախագահի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք` ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել` հաշվի առնելով Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա ընտանիքի անդամների, մասնավորապես 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տարածված հակասական մեկնաբանությունները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP