21:30 15.04.2019
269մ երկարություն, 28մ լայնություն, 46 328 տոննա քաշ և 7․5 մլն դոլար ծախս: Ահա այսպիսին էր աշխարհում իր ժամանակի ամենամեծ ու ամենաշքեղ մարդատար նավը՝ «Տիտանիկ»-ը:
Կառուցվեց 3 տարի, նավարկեց 5 օր
Այս նավը երկրորդն էր այն երեք վիթխարի նավերից, որոնք կառուցվել էին Հարլենդի և Վոլֆի նավաշինական գործարաններում՝ Բելֆաստում: Կառուցման համար պահանջվեց 3 տարի, նավարկեց ընդամենը 5 օր`1912 թվականի ապրիլի 10-15-ը:
Ապրիլի 16-ից մամուլը հեղեղված էր «Տիտանիկ»-ի նկարներով ու ողբերգության ճիշտ կամ սխալ մանրամասներով: «The New York Times»-ը ողբերգութանը հաջորդող շաբաթվա ընթացքում 75 էջ նվիրեց տեղի ունեցածը ներկայացնելու համար, իսկ bրիտանական «The London Daily Mail» թերթը ապրիլի 16-ին հաղորդեց.« «Տիտանիկը» խորտակվեց, սակայն ոչ ոք չզոհվեց»: Նրա օրինակին հետևեցին նաև այլ թերթեր: Մինչդեռ նավի վրա գտնվող 2207 մարդուց ողջ էին մնացել ընդամնեը 712-ը:
Նավի խորտակման ամենաշրջանառված ու հավանական տարբերակը հսկա սառցաբեկորն էր: Չնայած 1980-ականներին ծովագնաց Ռոբերտ Բալլարդը, ուսումնասիրելով նավի բեկորները, նոր վարկած առաջ քաշեց՝ իբր իրականում շոգենավը մինչև խորտակվելն էր բաժանվել երկու մասի, ինչը նշանակում էր, որ այն կառուցված է եղել ցածրորակ պողպատից:
Ի դեպ, «Տիտանիկը» միակ օվկիանոսային նավն է, որ խորտակվել է սառցաբեկորի հետ բախման հետևանքով:
Ամենամեծ սխալը
Նավի կառուցողներն ավելի քան համոզված էին նավի անխորտակելի լինելու մեջ: Դա է փաստում այն, որ նավի վրա տեղավորել էին ընդամնը 20 փրկամակույկ՝ 16 փրկարարական և 4 ծալովի նավակ, որոնք կարող էին տարհանել ընդամնեը 1170 մարդու` ուղևորների միայն կեսին, մինչդեռ ուղևորները 2200-ն էին: Արդյունքում՝ առաջին դասի ուղևորներից փրկվեց 60 տոկոսը, իսկ երկրորդ դասի ուղևորներից` միայն 25 տոկոսը` ընդհանուր թվով 32 տոկոս՝ 705 մարդ։
Նավը՝ ներսից
Նավի վրա ամենուր առկա էր խտրականություն, և աշխարհի ամենաշքեղ համարվող նավը շքեղ էր միայն առաջին կարգի ուղևորների համար: Նրանց տոմսի արժեքը 4 350 դոլար էր, որը համարժեք է մերօրյա 69 600 դոլարին: Իսկ երկրորդ դասի 700 ուղևորների համար նավի վրա կար ընդամնեը 2 լոգարան:
Նավապետը
Նավապետը Էդվարդ Ջոն Սմիթն էր, ով իր 62 տարիներից 37-ն անցկացրել էր նավի վրա, և «Տիտանիկ»-ի առաջին նավարկությունից հետո գնալու էր թոշակի: Չհասցրեց:
Փրկվածներից վերջինը
Տիտանիկի նավաբեկությունից փրկվածներից վերջինը մահացավ 2009 թվականին` 97 տարեկանում: Նավի խորտակման ժամանակ Միլվինա Դինն ընդամնեը 2․5 ամսական էր:
«Տիտանիկը»
4 կմ խորություն, Ատլանտիկ օվկիանոսի հատակ: Հենց այդտեղ իր հանգրվանը գտավ 7․5 մլն դոլարն ու հարուստ ուղևորների հարստությունը: Խորտակվեց ընդամնեը 2 ժամ 40 րոպեում:
Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նավի խորտակումից 100 տարի հետո միայն` 2012թվականին, հատուկ կոնվենցիայով «Տիտանիկ»-ի մնացորդները հայտարարեց մշակութային ժառանգություն:
19:44 05.07.2025
Երկու ամերիկացի վիրավորվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի հարձակման հետևանքովԻսրայելի իշխանությունների կողմից ԱՄՆ մասնակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ վիրավորվել են Ռաֆահում՝ պաղեստինյան հարավային անկլավում, մարդասիրական օգնության բաշխման կետում արմատականների կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով, հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։ «Ահաբեկիչները երկու նռնակ նետեցին Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կետի վրա, մինչ խաղաղ բնակիչները դեռ այնտեղ էին։ Նռնակներից […] ...
19:32 05.07.2025
Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» կլինիկաներից մեկումՄադրիդում ընթացող Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի (AMWC 2025) շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» (Quirónsalud) կլինիկաներից մեկում: «Քիրոնսալուն» Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցն է, որը կենտրոնացած է հիմնականում ուռուցքաբանության, նվազագույն ինվազիվ վիրահատությունների և սրտանոթային բուժումների ուղղությամբ, այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարար […] ...
19:22 05.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասինՄեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Դամասկոս կատարած այցի ժամանակ։ «Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները, քանի որ մեր շահերից է բխում աջակցել նոր կառավարությանը՝ բոլոր սիրիացիների համար կայուն, ավելի անվտանգ և բարգավաճ ապագա կառուցելու իր հանձնառությունը կատարելու գործում», – ասել է […] ...
19:09 05.07.2025
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...
19:05 05.07.2025
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրավապահ մարմինները շաբաթ վաղ առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերին՝ CHP-ի անդամների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այնուհետև կուսակցության առաջնորդը հրավիրել է CHP-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ: […] ...
18:55 05.07.2025
Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al YoumԱպագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...