Տեղյա՞կ եք՝ հանքերի իրական սեփականատերերն ովքե՞ր են. Մելքումյանը՝ Բաղրամյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.71 oC

Տեղյա՞կ եք՝ հանքերի իրական սեփականատերերն ովքե՞ր են. Մելքումյանը՝ Բաղրամյանին

13:28 18.04.2019

ՀՀ ազգային ժողովում ապրիլի 18-ին «ՀՀ Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանին: Մելքումյանը հիշեցրեց՝ այս հարցը նախկինում էլ է քննարկվել, ապա հետաքրքրվեց՝ անկախ պաշտոնական օրենքի պահանջից՝ տեղյա՞կ է, թե իրական սեփականատերերն ովքեր են:

«Ստվերային տնտեսության ծավալն այս ոլորտում, խոսքն առավելապես մետաղական հանքարդյունաբերության մասին է, որքա՞ն է: Ինֆորմացվա՞ծ եք, թե այս գործող ձեռնարկությունների ո՞ր մասն է, որ օֆշորային գոտիներում է գրանցված, ֆինանսական ռեսուրսների ո՞ր մասն է, որ հետ չի վերադառնում»,- հետաքրքրվեց նա:

Բաղրամյանը պատասխանեց, որ այս բոլոր մտահոգությունները հաշվի առնելով էլ մշակվել է այս օրենսդրական նախաձեռնությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

23:16 15.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

Մայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...

ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը

23:11 15.05.2025

ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և […] ...

Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Աստանայում

23:08 15.05.2025

Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Աստանայում

Մայիսի 16-18-ն Աստանայում կանցկացվի հեծանվասպորտի միջազգային վարկանիշային «Silk Way Series Astana» մրցաշարը, որը ներառված է Միջազգային հեծանվային միության (UCI) օրացույցում և հնարավորություն է տալիս մարզիկներին վաստակել վարկանիշային միավորներ՝ աշխարհի առաջնություններին և Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Ադրբեջանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հունաստանից, Կորեայից և Ղազախստանից: Մրցումը տեղի կունենա «Սարյարկա» վելոդրոմում, որը […] ...

Մայիսի 15-ն ընտանիքի միջազգային օրն է

23:02 15.05.2025

Մայիսի 15-ն ընտանիքի միջազգային օրն է

Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականին, թեեւ տոնի գաղափարը եղել է դեռեւս 80-ականներին։ Հայաստանում օրը նշելու որոշումը կայացվել է 2010 թվականի մայիսի 20-ին, իսկ 2011 թվականից՝ արդեն ամրագրվել օրենքում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփն ասել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի կնքումն իրատեսական է դառնում․ ինչ կշահի դրանից ՀՀ-ն

22:51 15.05.2025

Թրամփն ասել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի կնքումն իրատեսական է դառնում․ ինչ կշահի դրանից ՀՀ-ն

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի ստորագրումը շատ մոտ է: Իր լավատեսությունն ԱՄՆ նախագահը բացատրել է նրանով, որ Թեհրանը համաձայնել է Վաշինգտոնի պայմաններին: Իրանական կողմը հաստատո՞ւմ է այն, որ համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մինչ այդ ասեմ, որ Թրամփի հայտարարությունն իսկապես անսպասելի էր. քաթարցի և […] ...

Երեխաներին մտցրել են զուգարան և բերանի մեջ թմրանյութի նմանվող փոշի լցրել․ ի՞նչ է տեղի ունեցել Մխչյանի դպրոցում

22:48 15.05.2025

Երեխաներին մտցրել են զուգարան և բերանի մեջ թմրանյութի նմանվող փոշի լցրել․ ի՞նչ է տեղի ունեցել Մխչյանի դպրոցում

Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցում օրեր առաջ բարձր դասարանի աշակերտները սանհանգույց են մտցրել 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար նրանց բերանը ստիպակ փոշենման զանգված լցրել։ Factor TV-ին ահազանգած ծնողի խոսքով՝ երեխաներին թմրանյութ են տվել՝ փոխարենը պահանջելով գումար, որը ցածր դասարանի աշակերտները ծնողներից թաքուն վերցրել են տանից՝ թմրանյութը նորից գնելու ակնկալիքով։ Գործն […] ...

BACK_TO_TOP