Չկա որևէ հայ, ով հպարտությամբ չհիշի Շուշիի ազատագրման հերոսական դրվագները. Կարեն Աբրահամյան  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Չկա որևէ հայ, ով հպարտությամբ չհիշի Շուշիի ազատագրման հերոսական դրվագները. Կարեն Աբրահամյան 

11:24 09.05.2019

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Եռատոնի առիթով, որը ներկայացնենք ստորև.

«Հայրենական մեծ պատերազմի հարգարժան վետերաններ, Շուշիի թանկագին ազատարարներ, ՊԲ-ի ստեղծման ակունքներում կանգնած պատվարժան ազատամարտիկներ, սիրելի զինակիցներ:

Այսօր կրկին Եռատոն է: Անչափ խորհրդանշական մի տարեթիվ, որը հասցրել է ընդմիշտ ամրագրվել մեր ժողովրդի հաղթական տոնացույցի հերոսական էջերում՝ դառնալով հասարակության յուրաքանչյուր անդամի հոգին բերկրանքով լցնող տոներից մեկը:

Նվիրական է Եռատոնի առանցքում ընկած խորհուրդներից յուրաքանչյուրը:

Չկա աշխարհում որևէ հայ, ով հպարտությամբ ու ակնածանքով չհիշի Հայրենական մեծ պատերազմի բախտորոշ ճակատամարտերում հայ ժողովրդի քաջարի մարտիկների և փառապանծ հրամանատարների սխրանքները, Շուշիի՝ անիրական թվացող ազատագրման հերոսական դրվագները և, որ շատ կարևոր է, չապրել այն անանց զգացումը, որ ունենք տարածաշրջանում հզորագույն ռազմավարական գործոնի համբավ ունեցող Պաշտպանության Բանակ: Բանակ, որը ոչ միայն կրողն ու իրավատերն է հերոս նախնիների կերտած լավագույն մարտական ավանդույթների, այլև կոչում և առաքելություն ունի այսուհետ ևս աննահանջ կանգնելու մեր պետականության հարատև ընթացքն ապահովելու առաջնադիրքերում:

Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած և անհայտ կորած մարտիկների հարգարժան հարազատներ, այս տոնը առաջին հերթին ձերն է և, որպես Արցախի զինված ուժերի հրամանատար, ուզում եմ վստահեցնել, որ ձեր որդիների, եղբայրների և քույրերի թափած արյունը երբեք արժեզրկվելու վտանգի առաջ չի կանգնի և կարվի հնարավոր ամեն ինչ, նրանց նվաճած իրական ու հոգևոր բարձունքներից երբևէ նահանջ չկատարելու համար:

Սա մեր համազգային գերնպատակն է, որն իրագործելու համար Պաշտպանության բանակը վայրկյան անգամ չի տատանվելու և անմնացորդ նվիրումով գործելու է իրեն պատվիրակված առաքելության շրջանակներում՝ այսուհետ ևս անխախտ պահելով Արցախի Հանրապետության սահմաններն ու մեր ժողովրդի խաղաղ և ստեղծագործ կյանքի հնարավորությունը:

Շնորհավոր բոլորիս Եռատոնը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP