Որոշ մարզպետներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․ «Փաստ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+24.09 oC

Որոշ մարզպետներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․ «Փաստ»

08:54 05.06.2019

«Փաստ» թերթը գրում է․ «Առաջիկայում մարզային իշխանություններում լուրջ փոփոխու­թյուններ են նախատեսվում, մասնավորապես, «Փաստ» թերթի տեղե­կություններով, իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոչ միայն մի քանի փոխմարզպետներ, այլև որոշ մարզպետներ: Մասնավորապես, ակտիվորեն խոսվում է Լոռու, Կոտայքի, Արագածոտնի մարզպետնե­րի մասին: Այս ցուցակը կարող է և վերջնական չլինել:

Ընդհանուր առմամբ՝ իրականում ՏԻՄ համակարգում առկա է լուրջ դժգոհություն՝ կապված ՏԻՄ օրենքում նախատեսված փոփոխությունների հետ: Բանն այն է, որ իշխանություններն իրենց առաջ նպատակ են դրել ազատվել փոխմարզպետների ինստիտուտից: Սա «Քաղպայմանագրի» թիմում դժգոհություններ է առաջացրել՝«քայլել ենք, որ ազա­տե՞ք»: Բանն այն է, որ եթե մարզպետների փոփոխության դեպքում, ըստ լուրերի, նրանց անպաշտոն չեն թողնի, ապա փոխմարզպետնե­րի դեպքում դժվար կլինի բոլորին «տեղավորել»»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի․ Տիգրան Ավինյան

08:36 22.07.2025

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի: Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»:   ...

Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսին

08:30 22.07.2025

Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղընկերների հետ ներկայացրել է 2025/26 մրցաշրջանում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» տնային ու արտագնա մարզաշապիկները։ «Սլովանը» նոր մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության հաղթող «Զրինսկիի» հետ։ ...

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին

08:25 22.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին

Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին «անհրաժեշտության դեպքում», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խոսել է նախորդ հարձակումից հետո լուրջ վնասների մասին։ «Վնասները շատ լուրջ են, միջուկային օբյեկտները ոչնչացված են, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – գրել է Սպիտակ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 22.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Դավիդյանը աչքի է ընկել «Ռոտորում» իր նորամուտի խաղում

08:07 22.07.2025

Դավիդյանը աչքի է ընկել «Ռոտորում» իր նորամուտի խաղում

Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Ռոտորը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Ուլյանովսկի «Վոլգային»։ Հյուրերի կազմում 59-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի նորեկ Դավիդ Դավիդյանը։ Հայ ֆուտբոլիստը 83-րդ րոպեին հաղթական գոլի փոխանցումն է կատարել օգնելով աչքի ընկնել Ալեքսանդր Կլեշչենկոյին։ 27-ամյա Դավիդյանը վերջերս է «Փյունիկից» տեղափոխվել «Ռոտոր»։ ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներ

08:00 22.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներ

Հուլիսի 21-ին, ժամը 23:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կյանք գյուղի ցուցանակի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

BACK_TO_TOP