Հայաստանի պարտքը կազմել է 6 միլիարդ 923 միլիոն դոլար․ Ջանջուղազյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+24.09 oC

Հայաստանի պարտքը կազմել է 6 միլիարդ 923 միլիոն դոլար․ Ջանջուղազյան

11:21 05.06.2019

Ազգային ժողովում Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեի կատարման ցուցանիշները ներկայացնելու ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ նաև Հայաստանի պետական պարտքին։ 2018 թվականի վերջին այն հասել է 6 միլիարդ 923 միլիոն դոլարի.

  • 6 միլիարդ 373 միլիոն դոլարը՝ կառավարության պարտքը,
  • մնացածը՝ 550 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկի պարտքը։

Իսկ կառավարության պարտքի մեջ համամասնությունը, ըստ Ջանջուղազյանի, պահպանվել է՝ 1 միլիարդ 390 միլիոն դոլարը ներքին պարտքն է, մնացած գրեթե 5 միլիարդ դոլարն էլ արտաքին պարտքն է։

Ջանջուղազյանն ասաց, որ փոխվել է պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, և 2018 թվականի տվյալներով` կառավարության պարտքը կազմել է ՀՆԱ-ի 51․4 տոկոսը, իսկ ամբողջ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 55․8 տոկոսը։ Նախարարի խոսքով՝ սրա հիման վրա Հայաստանը գնահատվում է որպես նվազ պարտքային բեռ ունեցող երկիր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսիի դուբլն ու գոլային փոխանցումը MLS-ի խաղում

08:50 22.07.2025

Մեսսիի դուբլն ու գոլային փոխանցումը MLS-ի խաղում

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 24-րդ տուրում հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթել է «Նյու Յորք Ռեդ Բուլզին»: Դուբլ է գրանցել արգենտինացի Լիոնել Մեսսին։ Նա նաև մեկ գոլային փոխանցում է կատարել իսպանացի պաշտպան Ժորդի Ալբային: Մասկերանոյի թիմը 21 խաղից հետո 41 միավորով 7-րդն է, «Նյու Յորք Ռեդ Բուլզը»` 24 հանդիպումից հետո 33 միավորով 15-րդը:   ...

Բոլթոն. Թրամփը ցանկանում է դուրս գալ Ուկրաինայի ճգնաժամից՝ չնայած Patriot-ի մատակարարումներին

08:45 22.07.2025

Բոլթոն. Թրամփը ցանկանում է դուրս գալ Ուկրաինայի ճգնաժամից՝ չնայած Patriot-ի մատակարարումներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված է Ուկրաինայի հակամարտության հարցում իր միջնորդությունը դադարեցնելով՝ չնայած Կիև Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու իր որոշմանը, The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքով՝ Թրամփը ցանկանում է դուրս գալ ուկրաինական ճգնաժամից «թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճանապարհով», և Կիևին օգնություն տրամադրելու նրա […] ...

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի․ Տիգրան Ավինյան

08:36 22.07.2025

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի: Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»:   ...

Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսին

08:30 22.07.2025

Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղընկերների հետ ներկայացրել է 2025/26 մրցաշրջանում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» տնային ու արտագնա մարզաշապիկները։ «Սլովանը» նոր մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության հաղթող «Զրինսկիի» հետ։ ...

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին

08:25 22.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին

Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին «անհրաժեշտության դեպքում», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խոսել է նախորդ հարձակումից հետո լուրջ վնասների մասին։ «Վնասները շատ լուրջ են, միջուկային օբյեկտները ոչնչացված են, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – գրել է Սպիտակ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 22.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP