12:14 05.06.2019
Խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցեր ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա նշեց՝ ներդրումներ – ՀՆԱ ցուցանիշը վերջին տասը տարում 41 տոկոսից իջել է 17 տոկոսի:
«Սրանք պաշտոնական թվեր են, մոտավորապես 24-25 տոկոսով իջել է: Դուք ուզում եք 5 տարում 23 տոկոսի հասցնե՞ք, չգիտեմ՝ աճի տեմպը Դուք ո՞նց եք գնահատում, բայց հենց Ձեր ծրագրածը ցույց է տալիս, որ դա շատ չնչին է: Խնդրում եմ՝ բացահայտեք, թե ինչ եք ակնկալում՝ հաշվի առնելով նաև վերջին ամիսների վիճակը, որ ներդրումներ չկան: Այն, ինչ Դուք անում եք, բացահայտում եք կամ ոչ, հեղափոխական չէ, այն ցուցանիշները, որ ասում եք, միջոցառումները, որ նախատեսվում են, բացարձակ տնտեսական հեղափոխության հիմք չեն, գուցե տնտեսական գրագիտության մակարդակ ունեն, բայց դրա անունը չենք կարող դնել տնտեսական հեղափոխություն»,- ասաց Մելքումյանը:
Ջանջուղազյանն արձագանքեց, որ «վիճակը չի լավանում» ձևակերպմամբ վիճակը չի լավանում:
«Եթե ուզում ենք՝ վիճակը լավանա, վիճակը լավանում է: Դրական որևէ փոփոխություն չի կարող վիճակի լավացման չբերել: Եթե չենք ուզում տեսնել որևէ դրական փոփոխություն, դա էլ է մոտեցում, դրական էներգիան դրական վերադարձ է բերում, և ձևակերպումը «վիճակը չի լավանում», հակառակը՝ խորանում է»,- ասաց նա:
Նախարարը նշեց՝ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշը և բովանդակությունն իրենք քննարկել են, արձանագրել, որ ոչ միայն վատացել է այդ հարաբերակցության ցուցանիշը, այլև խնդիր կա բովանդակության առումով, արտահանելի և ոչ արտահանելի հատվածում տնտեսությունն ունի շահութաբերության տարբեր մակարդակներ, որ հանգեցնում է նաև ներդրումների այդպիսի պատկերի: Ջանջուղազյանն ասաց, որ տնտեսության ոչ արտահանելի հատվածը 8 տոկոսային կետով ավելի շահութաբեր է, ինչն էլ հանգեցրել է ներդրումների այդպիսի կառուցվածքի, դա էլ իր հերթին աստիճանաբար նվազեցրել է ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցության մեծությունը:
«Մենք ասել ենք՝ պետք է այլևս չմտածենք, որ տնտեսությունը հիմնված է լինելու միայն հանքահումքային արդյունաբերության և հումքի արտահանման վրա: Մենք պիտի գտնենք լուծումներ, որոնք կփոխեն ճյուղային կառուցվածքը, աևրտահանմանը միտված կլինեն, հետևաբար՝ կունենանք այնպիսի ոլորտների արդյունքի արտահանում, որ գնահատվել է որպես նախապատվելի: Հնարավո՞ր էր սրան հասնել 2018 թ., թե՞ ոչ: Պիտի համաձայնեք, որ որևէ տնտեսության գործողություն կամ իրադարձության ազդեցությունը որոշակի շրջափուլ է ենթադրում: Մենք չենք կարող ակնկալել, որ եթե այս տարի գործողություն արեցինք, հենց այս տարի ունենալու ենք դրա արդյունքները: Եկեք՝ չհամաձայնենք, որ ոչինչ չի փոխվել»,- նշեց Ջանջուղազյանը:
08:36 22.07.2025
Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի: Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»: ...
08:30 22.07.2025
Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսինՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղընկերների հետ ներկայացրել է 2025/26 մրցաշրջանում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» տնային ու արտագնա մարզաշապիկները։ «Սլովանը» նոր մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության հաղթող «Զրինսկիի» հետ։ ...
08:25 22.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներինՄիացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին «անհրաժեշտության դեպքում», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խոսել է նախորդ հարձակումից հետո լուրջ վնասների մասին։ «Վնասները շատ լուրջ են, միջուկային օբյեկտները ոչնչացված են, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – գրել է Սպիտակ […] ...
08:15 22.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:07 22.07.2025
Դավիդյանը աչքի է ընկել «Ռոտորում» իր նորամուտի խաղումՌուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Ռոտորը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Ուլյանովսկի «Վոլգային»։ Հյուրերի կազմում 59-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի նորեկ Դավիդ Դավիդյանը։ Հայ ֆուտբոլիստը 83-րդ րոպեին հաղթական գոլի փոխանցումն է կատարել օգնելով աչքի ընկնել Ալեքսանդր Կլեշչենկոյին։ 27-ամյա Դավիդյանը վերջերս է «Փյունիկից» տեղափոխվել «Ռոտոր»։ ...
08:00 22.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներՀուլիսի 21-ին, ժամը 23:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կյանք գյուղի ցուցանակի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...