13:20 05.06.2019
2018 թվականի բյուջեն որոշ մասով չի կատարվել, մանավանդ վարկային ծրագրերով, քանի որ այդտեղ կոռուպցիոն ռիսկեր կային։ Այս մասին, ըստ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարման մասին քննարկման ժամանակ Թունյանն ասաց, որ նույնը կրկնում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Թունյանն օրինակով բացատրեց։ Ունեմ 2000 դրամ, և պետք է ընկերոջս խնդրեմ ինձ համար միս առնի։ Բայց մտածում եմ, որ ընկերս կարող է 100 դրամ գողանա վրայից, ի՞նչ անեմ։ Տա՞մ փողը, որ թեկուզ մի քիչ գողանալով ինձ միս տա, թե՞ փողը չտամ, սոված նստեմ։
Ջանջուղազյանը պատասխանեց՝ հրաժարվեք Ձեր այդ ընկերոջից։ Նախարարի խոսքերով՝ երբ ընկերոջ վրա կասկած կա, պետք է հրաժարվել նրանից՝ անկախ սոված կամ կուշտ մնալուց։ Նույնիսկ եթե չի խաբում, բայց կասկած կա, ըստ Ջանջուղազյանի, պետք է հրաժարվել այդ ընկերոջից։
Նախարարը բացատրեց, որ ըստ այդ օրինակի՝ կարելի է ենթադրել, որ Թունյանը կողմ է, որ երբեմն կարելի է թույլ տալ կոռուպցիան։ Ըստ նրա՝ դա ընդունելի տարբերակ չէ։
08:30 22.07.2025
Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսինՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղընկերների հետ ներկայացրել է 2025/26 մրցաշրջանում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» տնային ու արտագնա մարզաշապիկները։ «Սլովանը» նոր մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության հաղթող «Զրինսկիի» հետ։ ...
08:25 22.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներինՄիացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին «անհրաժեշտության դեպքում», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խոսել է նախորդ հարձակումից հետո լուրջ վնասների մասին։ «Վնասները շատ լուրջ են, միջուկային օբյեկտները ոչնչացված են, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – գրել է Սպիտակ […] ...
08:15 22.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:07 22.07.2025
Դավիդյանը աչքի է ընկել «Ռոտորում» իր նորամուտի խաղումՌուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Ռոտորը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Ուլյանովսկի «Վոլգային»։ Հյուրերի կազմում 59-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի նորեկ Դավիդ Դավիդյանը։ Հայ ֆուտբոլիստը 83-րդ րոպեին հաղթական գոլի փոխանցումն է կատարել օգնելով աչքի ընկնել Ալեքսանդր Կլեշչենկոյին։ 27-ամյա Դավիդյանը վերջերս է «Փյունիկից» տեղափոխվել «Ռոտոր»։ ...
08:00 22.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներՀուլիսի 21-ին, ժամը 23:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կյանք գյուղի ցուցանակի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...