Սոցիալական վճարի 50/50 հարաբերակցությունը կվերականգնվի՝ ի վնաս աշխատավարձ ստացողի․ նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Սոցիալական վճարի 50/50 հարաբերակցությունը կվերականգնվի՝ ի վնաս աշխատավարձ ստացողի․ նախագիծ

14:44 07.06.2019

Հարկային օրենսգրքի՝ Ազգային ժողով ներկայացված փոփոխությունները մի շարք դրույթներ են պարունակում, որոնք անմիջականորեն ազդելու են քաղաքացիների վրա։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է աշխատավարձերի հարկմանն ու պահումներին։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ եկամտահարկի համահարթեցում է լինելու 23 տոկոսի սահմաններում։ Այսինքն, եթե ավելի շատ աշխատավարձ ստացողներն ավելի բարձր տոկոսով էին հարկ վճարում, ապա հիմա բոլորը նույնքան տոկոսով հարկ են վճարելու։ Իսկ այդ տոկոսն առաջիկա տարիներին 23 տոկոսից իջեցվելու է մինչև 20 տոկոս։

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ փոփոխություններ են լինելու նաև սոցիալական վճարների ոլորտում։ Մասնավորապես, նախորդ կառավարությունը սահմանել էր, որ աշխատողներն իրենց աշխատավարձի 5 տոկոսը պետք է ուղղեն կուտակային կենսաթոշակային հիմնադրամին, ու նույնքան էլ կտրամադրի պետությունը։ Ստացվում էր 50/50 գործարք։

Նոր կառավարությունն ի սկզբանե որոշեց, որ պարտադիր կուտակայինը պահպանվում է, բայց հիմա աշխատողը պետք է իր աշխատավարձի 2,5 տոկոսը փոխանցի կենսաթոշակային հաշվին, իսկ ևս 7,5 տոկոս կտրամադրի պետությունը։ Այսինքն` հարաբերակցությունը դառնում էր 25/75` հօգուտ քաղաքացու։

Հիմա Ազգային ժողովում քննարկվող նախագծում առաջարկվում է վերականգնել 50/50 տարբերակը, ինչը նշանակում է, որ աշխատավարձերից դեպի կենսաթոշակային հաշիվներ նորից ուղղվելու են 5 տոկոսներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է քոլեջի շենքի վրա․ կան զոհեր ու վիրավորներ

15:35 21.07.2025

Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է քոլեջի շենքի վրա․ կան զոհեր ու վիրավորներ

Բանգլադեշի մայրաքաղաքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորների թիվը 100-150 է, հաղորդում է Daily Star-ը ՝ հղում անելով կառավարության պաշտոնյաներին։ «Մայլսթոուն քոլեջի տարածքում Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ», – թերթին ասել է Բանգլադեշի հրշեջ և քաղաքացիական պաշտպանության մամուլի խոսնակ Շահջահան Շիկդերը։ Իր հերթին, Առողջապահության նախարարության գլխավոր […] ...

Լոնդոնը ցանկանում է հայտարարել «50-օրյա արշավ»՝ Ուկրաինային զինելու համար

15:26 21.07.2025

Լոնդոնը ցանկանում է հայտարարել «50-օրյա արշավ»՝ Ուկրաինային զինելու համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պատրաստվում է հուլիսի 21-ին Կիևի դաշնակիցների հանդիպմանը կոչ անել Ուկրաինային զինելու «50-օրյա արշավ» սկսել, հաղորդում է The Telegraph-ը։ Հրատարակության տվյալներով՝ Հիլին պնդելու է, որ Ուկրաինային Արևմուտքի ռազմական աջակցությունն ավելանա՝ Ռուսաստանին ստիպելու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել, եթե ուկրաինական […] ...

Լևոն Արոնյանը` Freestyle Chess Grand Slam Tour-ի հաղթող

15:18 21.07.2025

Լևոն Արոնյանը` Freestyle Chess Grand Slam Tour-ի հաղթող

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում 42-ամյա շախմատիստը 1,5-0,5 հաշվով հաղթել է Հանս Նիմանին։ Արոնյանն առաջին պարտիայում սև ֆիգուրներով ոչ-ոքի է գրանցել, այնուհետև հաղթել է սպիտակներով։ Արոնյանը մրցաշարի մրցանակային հիմնադրամից ստացել է 200 հազար դոլար։ Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ […] ...

3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում

15:10 21.07.2025

3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում

«Մաթեմատիկա» առարկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 3 գովասանագրերի: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 10-20-ն Ավստրալիայի Սանշայն Քոսթ (Sunshine Coast) քաղաքում՝ երկու տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 110 երկրի 630 աշակերտ։ Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանը (10-րդ դասարան) ու Ծովակ Եգորյանը (12-րդ […] ...

Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների վերաբերյալ անփոփոխ է մնում․ Բաղայի

15:05 21.07.2025

Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների վերաբերյալ անփոփոխ է մնում․ Բաղայի

Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների և միջանցքների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ «Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և կապերի ընդլայնմանը։ Սակայն դա չպետք է խախտի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները և չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ […] ...

SHANTNEWS

15:00 21.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP