17:06 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Այն մեկնարկել է մոտ 2 ժամ առաջ: Բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ուրախ եմ հյուընկալել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բոլոր մասնակից երկրների ղեկավարներին: Երախտապարտ եմ մեր հյուրերին Ռուսաստանի նկատմամբ ունեցած ուշադրության և բարեկամական հարաբերությունների, համատեղ աշխատելու և համագործակցության պատրաստակամության համար: Գլոբալ տնտեսական աճը բնութագրվում է դրական ցուցանիշով: Բայց ըստ մեր և մյուս պետությունների առաջնորդների դիտարկման` մենք պետք է խոստովանենք, որ չնայած այդ ցուցանիշի աճին, միջազգային տնտեսական հարաբերությունների գոյություն ունեցող մոդելը, ցավոք սրտի, դեռ գտնվում է ճգնաժամային փուլում: Այստեղ խնդիրները կուտակվում ու բազմապատկվում են վերջին բոլոր տասնամյակների ընթացքում:
Դրանք ավելի լուրջ և մասշտաբային են, քան թվում էր նախկինում: Հավասարակշիռ, ճկուն և օրինական միջավայրն առանցքային հարց է՝ նոր աճ ունենալու համար: Այդպիսի միջավայրի ձևավորումն ամբողջ աշխարհում ընթանում է ոչ հեշտ: Շատ զգայական խնդիրներ կան նաև պետությունների անվտանգության, հասարակությունների ու քաղաքացիների հետաքրքրությունների հետ կապված, բայց արդյունքների հասնելու համար, անհրաժեշտ է արագացնել որոշումներ կայացնելու գործընթացը:
Այսօր Ռուսաստանում մենք քայլ ենք կատարել իրականացնելու կարևոր ստրատեգիական ծրագրեր, որոնց մի մասը, առանց չափազանցության, գլոբալ նշանակություն ունի: Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների արագությունն ու ծավալները չունեն պատմության մեջ նմանօրինակը, և նոր դարաշրջանում մեզ համար կարևոր է լսել մեկմեկու, համախմբել ուժերն՝ ընդհանուր խնդիրների լուծման համար:
Ընկերնե՛ր, Ռուսաստանը պատրաստ է մարտահրավերներին և փոփոխություններին: Մենք հրավիրում ենք բոլորին լայն, հավասար իրավունքներով համագործակցության»:
10:18 30.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:09 30.04.2025
Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:00 30.04.2025
WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...
09:52 30.04.2025
Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...
09:50 30.04.2025
Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունըԴատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...
09:39 30.04.2025
Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...