14:33 27.06.2019
Կառավարության դիմաց բողոքի ցույց անող եղվարդցիները պարզապես զավթել են մասնավոր արտադրական տարածք ու տնավորվել այնտեղ, հիմա էլ չեն ցանկանում ազատել այդ տարածքը։ Այս մասին այսօր ցույցի մասին հարցին պատասխանելիս ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա ասաց, որ այդ բնակիչներին բազմաթիվ տարբերակներ են առաջարկել, որպեսզի ազատեն մասնավոր տարածքը, քանի որ տարածքի տերը պահանջում է ուղղակի ազատել իր սեփականությունը։ Սակայն բնակիչները, ըստ Պետրոսյանի, կոմպրոմիսի չեն գնացել նույնիսկ այն դեպքում, երբ նրանց առաջարկել են մի քանի ամսվա տան վարձակալության գումար տալ։
Պետրոսյանի խոսքերով` այդ տարածքները, այնուամենայնիվ, պետք է ազատվեն, բայց ընկերությունը իր՝ մարզպետի միջնորդությամբ, որոշ ժամանակ է տվել բնակիչներին տարածքն ազատելու համար։ Մարզպետն ասաց, որ ծեծի դեպք չի եղել, ոստիկանությունն ընդամենն իր ուժերով փորձել է դուրս բերել բնակիչներին այդ մասնավոր տարածքից։
Նա ասաց, որ անընդունելի է այդ բնակիչների պահվածքը, երբ կառավարության դիմաց հավաքված ասում են՝ կա´մ մեզ տուն տվեք, կա´մ չենք հեռանա։ Մարզպետի խոսքերով՝ նման անօթևան բազմաթիվ ընտանիքներ կան իրենց մարզում։ Նա օրինակ բերեց, որ այդպիսի ընտանիքներ կան, որ զավթել են պետական շենքեր, սակայն իրենք այդ ընտանիքների դրության մեջ մտնում են ու չեն վտարում նրանց։
21:55 21.08.2025
Հրդեհ Էրեբունու փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկՕգոստոսի 21-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ […] ...
21:50 21.08.2025
Դոնարուման վերսկսել է մարզումները ՊՍԺ-ումՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել է մարզումներն ակումբի հետ, հաղորդում է L’Equipe-ը: Իտալացի դարպասապահն աշխարհի ակումբային առաջնությունից ի վեր չէր մարզվել ՊՍԺ-ի կազմում: Դոնարումայի ու ակումբի հարաբերությունները վատացել էին նոր պայմանագրի շուրջ համաձայնության չհասնելուց հետո: 26-ամյա դարպասապահը դուրս էր մնացել «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթային և «Նանտի» դեմ Լիգա 1-ի առաջին տուրի խաղերի հայտացուցակներից: Մրցաշրջանի առաջին […] ...
21:44 21.08.2025
ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին կմեկնարկի «Սթրիթ արտ 2025» փառատոնը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Փառատոնի շրջանակում ՆՓԱԿ-ը, համագործակցելով ՆԼԼ (NLL) և Արտիստիկ Ռեզո (Artistik Rezo) կազմակերպությունների հետ, ներկայացնում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական […] ...
21:34 21.08.2025
Իրավունք չունես խաղաղության մասին խոսելու, եթե դրա մասին չի խոսում քո թշնամին․ Հրաչյա Արզումանյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի իրադարձություններին և քաղաքական զարգացումներին, մասնավորապես ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Հայաստան կատարած այցի նպատակներին, վաշինգտոնյան բանակցություններին, վարչապետի ուղերձին։ Հիշեցնենք՝ վարչապետն ասել էր, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ «Խոսել խաղաղության մասին դեռ շուտ է, մենք պատերազմի […] ...
21:25 21.08.2025
Ռոդրիգոյի գործակալը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի գործակալը առաջիկա օրերին նախատեսում է հանդիպել «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ: Բրազիլացին այժմ ավելի մոտ է «Ռեալից» հեռանալուն։ Ռոդրիգոն «Օսասունայի» դեմ Լա լիգայի մեկնարկային տուրի հանդիպմանը (1-0) խաղաժամանակ չի ստացել։ Ալոնսոյի ժամանումից հետո ֆուտբոլիստի համար սկսվել է բարդ ժամանակաշրջան։ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված են Ռոդրիգոյի ծառայություններով։ Պեպ Գվարդիոլան […] ...
21:17 21.08.2025
Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ կան տուժածներՕգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Լադա Կալինա» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա»-ն այնուհետև բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն […] ...