Սառնաղբյուրցի պապիկն իր տան նկուղում ու տնամերձում 14 դամբարան ու կճուճներ է հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

Սառնաղբյուրցի պապիկն իր տան նկուղում ու տնամերձում 14 դամբարան ու կճուճներ է հայտնաբերել

12:24 15.07.2019

Այն մասին, որ Շիրակի դաշտավայրը հնագիտական ու պատմագիտական հարուստ շերտեր է թաքցնում, վկայում են հայ և օտար հնագետների համատեղ պեղումները: Ներկայիս բնակավայրերից ու գյուղերից շատերը կառուցված են հին բնակատեղիների կամ դամբարանադաշտերի վրա, որոնք, հաճախ է լինում, որ ի հայտ են գալիս ոչ միայն մասնագիտական ուսումնասիրությունների, այլև սովորական հողային աշխատանքների ժամանակ:

Այդպես է եղել Սառնաղբյուր գյուղում: Իր տնամերձում փորման աշխատանքների ժամանակ մի քանի տարի առաջ Ռուզվելտ Թորոսյանը 14 դամբարան է հայտնաբերել, որոնց հիմնական մասը դեռ մասնագիտական ուսումնասիրության չի ենթարկվել:

Ռուզվելտ Թորոսյանը տան բակում առաջին դամբարանը հայտաբերել է մոտ 30 տարի առաջ: Տնամերձ հողամասում զուգարանի համար փոս է փորել, հողաշերտը հեռացնելուց հետո բահի շեղբը դեմ է առել անսովոր մեծության սալաքարի, հետաքրքրությունից ելնելով շարունակել է փորել ու տեսել է, որ գտածը սովորական քար չէ, այլ դամբարանի վերնամաս:

«Զգացի, որ կողքերից էլ են մեծ, անմշակ տուֆ քարեր տեղադրված, էդ քարերը հանեցի, ու շարունակությունը մոտ 2 մետր էլի տուֆից անտաշ ու անմշակ քարեր էին շարված»,- պատմում է Սառնաղբյուր գյուղի բնակիչ Ռուզվելտ Թորոսյանը:

Հայտնաբերած դամբարանի տարածքը հետագայում դարձնում է կարտոֆիլի պահեստարան, սկսում է լայնացնել ու իր սեփական ուսումնասիրություններն իրականացնել:

Դամբարանները մոտ 3 մետր խորության են, իսկ ծածկաքարերը շարված են հատուկ տեխնոլոգիայով, միջնամասերում սեպաձև քարեր՝ քիվիթներ են տեղադրված, որոնք հավանաբար առաստաղի հսկա քարերը փլուզումից պաշտպանելու դեր են կատարել: Դամբարանի ներսում լցված հողաշերտն էլ տարբերվում է՝ ավելի փափուկ է ու փխրեցված:

Տանտիրոջ, այսպես ասած, ոչ մասնագիտական պեղումները շարունակվում են նաև հիմա: Տան նկուղի տարածքն է փորձել  ընդլայնել ու կրկին հսկա քարերի է հանդիպել: Հարմարեցված գործիքներով հողաշերտն է հեռացնում, փորձում է գտնել դամաբարանի մուտքը:

«Իմ տունը սարքված է հիմնականում դամբարանների վրա»,-կատակով նշում է 70 ամյա «հնագետը»:

Փորման աշխատանքների ընթացքում կճուճների, սափորների ու խեցեղենի բազմաթիվ կտորներ էլ է գտել: Առանձնացրել է հողաշերտից: Ասում է՝ բնանյութը տարբեր է, ենթադրում է, որ դրանց մի մասը հնարավոր է ժամանակին Սառնաղբյուր են բերվել դրսից:

Այգու տարածքի դամբարաններից հայտնաբերել է նաև ամբողջական ու լավ պահպանված կճուճներ: Մի քանիսը պահում է  տանը: Ցուցանմուշներ դարձած հազարամյակների պատմություն ունեցող կավե կճուճների մեջ եղել է նաև փոքրիկ սափոր, որը Ռուզվելտ պապն անզգուշաբար կոտրել է:

«Իմ կարծիքով՝ յուղի աման է, որ քարավանների գնալուց առևտրականները հիմնականում իրենց հետ որպես սնունդ են  տեղափոխել: Թե՞ ճրագի ձեթ են տեղափոխել, հայտնի չէ: Սա ոչ գինու համար է, ոչ էլ կարող է ջրի լինել»,-կոտրված սափորը ցուցադրելով՝ ասում է սառնաղբյուրցի պապիկը:

Սեփական տան տարածքը փաստորեն հնագիտական վայր է համարվում, իսկ համապատասխան օրենքով գտածոները ենթակա չեն տեղաշարժման, անգամ եթե հայտաբերվել են սեփականություն հանդիսացող տարածքում, իսկ այդ մասին հայտնաբերողը պետք է տեղեկացնի պատկան կառույցներին: Առաջին դամբարանը հայտաբերելուց հետո Ռուզվելտ Թորոսյանը հայտնել է գյուղապետին, բայց այդպես էլ մասնագիտական ուսումնասիրություններ չեն եղել:

Դամբարանի փորման աշխատանքները դադարեցվել են, մինչև նախարարության մասնագիտական խումբ ժամանի Սառնաղբյուր: Միայն ուսումնասիրություններից հետո կպարզվի, թե գտածոները որ ժամանակաշրջանին են պատկանում և պատմական ինչ արժեք են ներկայացնում: Դրանից հետո տարածքը կընդգրկվի մարզի 9 պատմական գոտիներից մեկում և կհայտնվի պետական պահպանության ներքո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչը ժամանել է Հայաստան

13:57 05.05.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչը ժամանել է Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։ ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակից տեղեկացնում են, որ Իվանա Ժիվկովիչի այցի նպատակն է քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին, ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես […] ...

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը

12:00 05.05.2024

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 2-ից 5-ն անցկացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ «Կամուրջ դեպի ապագա» խորագիրը կրող հանդիպման նպատակն է քննարկել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման առանցքային խնդիրներն ու մարտահրավերները: «Տարեկան հանդիպմանը մասնակցում են ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավարներ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ ԱԶԲ […] ...

Ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ թե′ ՀՀ-ում, թե′ ՀՀ-ից դուրս. գնդապետ Տիգրան Հակոբյան

11:13 05.05.2024

Ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ թե′ ՀՀ-ում, թե′ ՀՀ-ից դուրս. գնդապետ Տիգրան Հակոբյան

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ՝ ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկ, գնդապետ Տիգրան Հակոբյանի մասին։   ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:15 05.05.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

21:36 04.05.2024

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է օրինակելի ու կարգապահ ծառայության համար զինվորին՝ հրետանավոր Հովհաննես Սաֆարյանի և նրան մատուցված անակնկալի մասին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

20:40 04.05.2024

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […] ...

BACK_TO_TOP