23:32 16.07.2019
Լոնդոնում բարդագույն վիրահատություն է կատարվել: Վիրահատությունը կատարվել է մի քանի փուլով, ավելի քան 100 մասնագետների մասնակցությամբ: Բժիշկները կարողացել են առանձնացնել գլուխներով սերտաճած սիամական երկվորյակներին: Սաֆա և Մարվա քույրիկները երկու տարեկան են, Պակիստանից են: Մինչև վիրահատությունը բժիշկները մոդելավորել են նրանց գանգերի եռաչափ պատկերները:
Առաջին վիրահատությունը կատարվել է 2018 թվականի հոկտեմբերին և տևել է 15 ժամ: Այն ժամանակ բժիշկները կարողացել էին առանձնացնել քույրիկների գլխուղեղները և զարկերակները: Մեկ ամիս անց առանաձնացվել են քույրիկների երակները, ինչից հետո նրանց վիճակը բարդացել է:
Չնայած բժիշկների հոռետեսական կանխատեսումներին՝ քույրիկների վիճակը բարելավվել է, ինչը թույլ է տվել կատարել վերջին վիրահատությունը: Վիրաբույժները կարողացել են վերականգնել երեխաներից յուրաքանչյուրի գանգը: Հիմա երեխաները ֆիզիոթերապիայի կուրս են անցնում: Հաջորդ տարի նրանք կվերադառնան Պակիստան: Այս թանկարժեք վիրահատության հովանավորը պակիստանցի գործարար Մուրթազ Լահանին է եղել:
Մասնագետները նշել են, որ այս քույրիկների մուտացիան շատ հազվադեպ է հանդիպում: Ըստ վիճակագրության՝ այսպիսի անոմալիայով երեխաները ապրում են մեկ օրից ոչ ավելի:
22:11 17.07.2025
Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը կպայքարի 9-16-րդ տեղերի համար․ ԵԱԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում կպայքարի 9-16-րդ տեղերի համար։ Հայ բասկետբոլիստները B ենթախմբում մեկ հաղթանակ են տարել ու զբաղեցրել չորրորդ տեղը։ Փլեյ-օֆֆում Պետեր Գոնսալեսի գլխավորած թիմի առաջին մրցակիցը կլինի Պորտուգալիայի Մ20 հավաքականը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին։ ...
21:48 17.07.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Բերդ-Պառավաքար ճանապարհին զենք-զինամթերք էր թողելՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բերդ-Պառավաքար ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, զենք և զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար «Կարաբին» տեսակի մարտական ակոսափող հրազեն, ինքնաձիգի 100 փամփուշտ, «Ֆ1» տիպի 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և փամփշտատուփ։ Հիշեցնենք, որ […] ...
21:35 17.07.2025
Ակունք համայնքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվիԿառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Մել Մետալ» ՍՊԸ ներմուծվող սարքավորումը նախատեսում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Գործունեությունն իրականացվելու է Արտաշատում, ընկերությունը նախատեսում է իրականացնել 1.2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 27 աշխատատեղ 135 […] ...
21:27 17.07.2025
Հայտնի է ԿԼ-ի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպման մրցավարական անձնակազմըԲելառուսական մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» դիմակայության առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հանդիման մրցավար է նշանակվել Դմիտրի Դմիտրիևը, խաղադաշտում նրան կօգնեն Դմիտրի Ժուկը և Դենիս Եմելյանչիկովը, չորրորդ պաշտոնյան Վիկտոր Շիմուսիկն է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Երևանում։ ...
21:14 17.07.2025
Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցըՀուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը։ Այս մասին հայտնել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: «Ուրախ ենք հայտնելու, որ Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու ամբողջովին նոր և հարմարավետ տրանսպորտային միջոցներից։ Երթուղիների և սակագների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք մեկնաբանությունների դաշտում։ Բոլորին մաղթում ենք բարի երթ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...