19:51 26.07.2019
Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի 3 տարեց բնակիչներին շենքն ազատելու 20 օրյա ժամկետ է տրվել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Տարեսկզբին Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի սեփականատիրոջ ու վթարայինում բնակվող 3 տարեց կանանց դատական գործն ավարտվեց վտարման վճռով, որն անփոփոխ մնաց երեք բնակիչների տարբեր ատյաններում բողոքներ ներկայացնելուց հետո: Հիմա նրանց առջև ժամկետ է դրվել շենքից դուրս գալու համար:
Ամեն օր քարաթափումների, փլուզումների ենթարկվող շենքի 3 բնակիչները նորից նույնն են պնդում, ինչ 30 տարի ՝ շենքից դուրս չեն գա, մինչև իրենց բնակության հարցը իրենց ուզածով չլուծվի։
Ի տարբերություն նախկին բնակիչների՝ նրանք այս ընթացքում հրաժարվել են առաջարկված բոլոր տարբերակներից: Վերջինը սոցիալական բնակարաններն էին: Հետո փոշմանել էին, բայց արդեն քաղաքապետարանն էր մերժել: Այժմ էլ հետևյալ պատասխանն են տալիս՝ 3 բնակչի նկատմամբ որևէ պարտավորություն չունեն:
«Քաղաքապետարանը ոչ մի պարտավորություն էլ չունի։Քաղաքի բնակիչներն ամենքը ունեն իրենց շահերը, քաղաքապետարանը պարտավոր չէ բոլորին ապահովել բնակարանով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Փլուզվող, քանդման ենթակա շենքի բնակչի շահերը պաշտպանելու պարտավորություն, ըստ ճարտարապետի, քաղաքապետարանը չունի, Շիրակի մարզպետարանն էլ հարցի լուծման ուղղությամբ, պարզվեց, ասելիք չունի: Իսկ պարտավորությունը, ըստ էության, սեփականատիրոջն է:
Ենոք Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում, որպես շենքի սեփականատեր ասում է՝ բնակիչներին տնով ապահովելու խնդիրն իրենը չէ:
Բնակարաններով ապահովելու հարցը չի լուծվում, բայց դատական վճիռը հօգուտ սեփականատիրոջ կայացված է: Վերջինս էլ թերանում է իր պարտավորություններում, խոսքը շենքի ապամոնտաժման մասին է: Տարիներ շարունակ Ենոք Սարգսյանն էլ շարունակում է իր պատճառաբանությունը բերել, որ բնակիչներն են խանգարում 4-րդ աստիճանի վթարայինը քանդելու գործին:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...