Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցը տնօրեն չի ընտրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+15.09 oC

Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցը տնօրեն չի ընտրել

18:15 26.07.2019

Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցում այսօր` հուլիսի 26-ին, տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է անցկացվել։ Հայտարարված մրցույթի միակ  թեկնածուն Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Քրիստինե Բաղդասարյանն էր։

Թիվ 20 դպրոցից տնօրենի թեկնածության մեկ հավակնորդ կար՝  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Մհլամյանը, բայց չի կարողացել առաջադրվել տնօրենի հավաստագրի ժամկետը լրանալու պատճառով։

Միակ թեկնածուով մրցույթը տևել է մոտ 1.5 ժամ, թեկնածուն ներկայացրել է դպրոցի զարգացման իր ծրագիրը, այնուհետև պատասխանել է կառավարման խորհրդի ներկայացուցիչների հարցերին։ Կառավարման խորհրդի 8 անդամների ձայները բաշխվել են հավասարապես՝ 4 կողմ և 4 դեմ: Արդյունքում Քրիստինե Բաղդասարյանը չի ընտրվել։ Դպրոցի տնօրենի նոր մրցույթի անցկացման նոր ժամկետներ են նշանակվելու: Հիշեցնենք, որ դպրոցի երկարամյա տնօրեն Գրիգոր Հարությունյանը պաշտոնից ազատվել է թոշակի անցնելու պատճառով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

Դսեղ տանող ավտոճանապարհի կամուրջը հիմնանորգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

23:30 02.05.2025

Դսեղ տանող ավտոճանապարհի կամուրջը հիմնանորգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հիմնանորոգվել է Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջը: Կառավարությունը հատկացրել է 105 մլն դրամ։ «Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7,5 կմ հատվածում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 295 […] ...

BACK_TO_TOP