Պետական սուբվենցիոն ծրագրով Շիրակի մարզում հաստատվել է 47 ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC

Պետական սուբվենցիոն ծրագրով Շիրակի մարզում հաստատվել է 47 ծրագիր

18:12 03.08.2019

Շիրակի մարզի 25 համայնքների ներկայացրած 49 սուբվենցիոն ծրագրերից 47-ը հաստատվել են։ Ավտոճանապարհների, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, ոռոգման ցանցերի կառուցում, մեքենասարքավորումների ձեռքբերում, հակակարկտային կայանների տեղադրում և այլն։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս ծրագրերի ֆինանսավորման մի մասը պետբյուջեից է, մյուսը՝ համայնքային բյուջեից։ Իսկ պահանջվող նվազագույն 3 մլն դրամ ներդրումն ապահովել տեղական բյուջեներից, կարողացել են ոչ բոլոր համայնքները։

Լենգես թաղամասի բազմաբնակարան այս շենքերը 1991 թվականին կառուցվեցին ՀԷԿ-ի աշխատողների համար։ Լենգեսը սկզբում համարվում էր Գյումրիի թաղամասերից մեկը, բայց 10 տարի առաջ ենթակայությունը փոխեցին: Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում կառուցված թաղամասը գյուղի հասցեով է: Պատկանելությունը, սակայն, չփոխեց շենքերի վիճակը: Վերևում տանիք չկա, ներքևում էլ ջրերը ողողում են շենքերի հիմքերը: Տարին 12 ամիս շենքերի նկուղները ջրածածկ են:

Թաղամասի եղած 4 շենքերից 2-ի տանիքների վերանորոգումն այս տարի վերջապես հայտնվել է սուբվենցիոն ծրագրում: Մեկի տանիքն արդեն փոխվել է, մյուսում աշխատանքներ դեռ չեն սկսվել, թեև շինկազմակերպության մրցույթն ամիսներ առաջ է եղել: Սուբվենցիոն 49 ծրագրի մեջ սա միակն է, որ վերաբերել է տանիքաշինությանը: Համայնքներն ամենաշատը ներկայացրել են ենթակառուցվածքների նորոգման, ֆոտովոլտային կայանների կառուցման հայտեր։ Գյուղապետարանները հիմնականում շահագրգռված են մանկապարտեզների վերանորոգմամբ: Շատ գյուղերում 90-ականներին մանկապարտեզները փակեցին: Կապս գյուղում լիտվացի շինարարներն այդ տարիներին նոր շենք կառուցեցին, բայց որպես մանկապարտեզ՝ այն երբևէ չաշխատեց։ Կապսի վարչական ղեկավար Աշոտ Միքայելյանի խոսքերով՝ համայնքապետարանը մանկապարտեզը ֆինանսավորելու հնարավորություն չուներ, դրա համար էլ այն այդպես էլ չբացվեց։

Չաշխատող մանկապարտեզի 4 մասնաշենքերից 1-ը վարձակալությամբ խանութի է վերածվել, ևս մեկը` բուժկետի։ Բայց եթե մանկապարտեզն էլ սկսի աշխատել, չեն պատրաստվում խանութն ու բուժկետը տեղափոխել: Ընդամենը 1 մասնաշենք է պետք նորոգել՝ 22 երեխայի համար: Կապսեցիների խոսքերով` իրենք երեխաներին ամեն օր Գյումրիի մանկապարտեզներ են ուղարկում տրանսպորտով, ինչը լուրջ խնդիր է ծնողների համար։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրով մարզում ևս 4 մանկապարտեզ է նորոգվելու։ Համայնքների համար կարևոր մյուս ծրագիրը հակակարկտային կայանների տեղադրմանն է վերաբերում: 3 համայնքում 28 հակակարկտայիններ կտեղադրվեն: Սուբվենցիոն ծրագրերn այս տարի էլ հասանելի չեն եղել բոլոր համայնքներին։ Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մարտիրոսյանի խոսքերով` ոչ բոլոր համայնքներն են կարողացել սուբվենցիոն ծրագրերի համար համաֆինանսավորում ապահովել։

Անցած տարի մարզում շատ համայնքներ չկարողացան օգտվել պետական համաֆինանսավորմամբ ծրագրերից։ Տեղական բյուջեներից պահանջվող ներդրումների նվազագույն շեմը 5 մլն դրամից այս տարի իջեցվեց 2 մլն-ով։ 3 մլն-ի ներդրումն էլ, սակայն, փոքր բյուջեներ ունեցող համայնքների համար մնաց մեծ գումար, ինչի պատճառով հրաժարվեցին հայտեր ներկայացնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

BACK_TO_TOP