13:10 01.09.2019
Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 18:00-ի սահմաններում Խաչիկ գյուղի բնակիչ, 16-ամյա Սիրեկան Ա.-ն, վարելով Toyota Rav4 մակնիշի 80 PP 101 համարանիշի ավտոմեքենան, Արենի-Խաչիկ գյուղամիջյան ճանապարհի 20-րդ կմ հատվածում դոuրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով վարորդ Սիրեկան Ա.-ն և ուղևոր, Խաչիկ գյուղի բնակիչ, 16-ամյա Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Դավիթ Հ.-ին, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:57 14.05.2025
Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart» պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...
22:45 14.05.2025
Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինԱյսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...
22:33 14.05.2025
ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչներըՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […] ...
22:18 14.05.2025
Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելություններըԱյս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այցելելու է Երևան, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը՝ Բաքու: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Այդ փոխայցելությունները լինելու են 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում: Այդ հարթակը, որում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը, թեև վերջինս չի մասնակցում այդ ձևաչափով հանդիպումներին, հիշեցնենք, ստեղծված է […] ...
22:11 14.05.2025
Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդԼիբիայի մայրաքաղաքում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, մոտ 70-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Տրիպոլիի առողջապահության վարչության ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդել Վահաբը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերում է Libya Press գործակալությունը, զոհվածների թվում կան «հինգ զինյալներ և մեկ քաղաքացիական անձ՝ օտարերկրացի»։ Գործակալության տվյալներով՝ խոսքը Եգիպտոսից եկած աշխատողի մասին է, որը […] ...