20:12 01.09.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի գործողությունների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից մոտ 3 մլն 500 հազար դրամ և 14 հազար 500 դոլար իրանցի գործարարից հափշտակած, Երևանի բնակիչ Հարություն Համբարձումյանը մեկ այլ հաշտակության դեպք էլ է կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները պարզել են, իսկ այնուհետև հիմնավորվել է, որ նա այս տարվա օգոստոսի 14-ին ժամը 17:00-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 5 հասցեում գործող սնանկության գործերով կառավարիչների կոլեգիայի ինքնակառավարվող կազմակերպության աշխատասենյակներից մեկը և այնտեղ գաղտնի հափշտակել աշխատակցի՝ Արսեն Չ.-ին պատկանող թանկարժեք «Այֆոն 6» տիպի բջջային հեռախոսը:
Փաստերի ճնշման տակ Հ. Համբարձումյանը խոտսովանել է, որ բջջային հեռախոսը ինքն է գողացել և այն վաճառել է իրեն անծանոթ անձին, իսկ գումարով հոգացել է անձնական կարիքները:
Էրեբունու ոստիկաններն ու քննիչները ունեն լուրջ կասկածներ, որ հնարավոր է՝ Հ. Համբարձումյանը նմանատիպ այլ հանցագործություն կամ հանցագործություններ արած լինի:
SHAMSHYAN.com-ը պարզել է նաև, որ նա նախկինում ազատազրկման վայրերում անցկացրել է ավելի քան 20 տարի ու ամեն անգամ ազատվելուց հետո հերթական հանցագործությունն է կատարել ու հայտնվել քրեակատարողական հիմնարկում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստսոսի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Էրեբունու բաժին էին բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 50-ամյա Հարություն Համբարձումյանին:
Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածւի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ Հ. Համբարձումյանը ձերբակալվել էր: Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, որ այս տարվա օգոստոսի 22-ին ոստիկանություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Մոհսեն Հասսան Թոուփչհիփուր Արդալիինը և հայտնել, որ նույն օրը ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի փողոցի 42 հասցեում գործող «Արիա Էսթիլ» ՍՊԸ-ի իր աշխատասենյակից անհայտ անձը կամ անձինք գողացել են 3 մլն 500 հազար դրամ և 14 հազար 500 դոլար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրանցին նշված ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ գումարը աշխատասենյակում եղել է պահարանում սև գույնի պայուսակի մեջ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...