15:17 02.09.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հարազատ բուհ՝ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, որտեղ մասնակցել է ամեն տարի առաջին կուրսեցիների հետ անցկացվող բաց դասախոսությանը։
Ողջույնի խոսքում նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և վերջիններիս մաղթել մեծ հաջողություններ ուսման բնագավառում։
Կարևորելով օրվա խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ ապագա պատմաբանների հետ հանդիպումը կայանում է հենց Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը։
«Ձեզ՝ պատմաբաններիդ, առաջիկա տարիների ընթացքում թե՛ գիտական, թե՛ հասարակական, ինչու ոչ նաև քաղաքական հսկայական աշխատանք է սպասվում այս ասպարեզում՝ ներիրավական, քաղաքական կռվաններն ավելի ամրացնելու և միջազգային հանրությանն ու աշխարհին այն բարձրաձայնելու առումով»,- ասել է նախարարը։
Նախարարը հորդորել է ապագա պատմաբաններին ուսումնառության ընթացքում յուրացնել հնարավորինս շատ գիտելիքներ ոչ միայն դասագրքերից, այլ նաև պատմության ֆակուլտետի դասախոսներից, որոնք, նախարարի խոսքերով, մեծ ավանդ են ունեցել իր մասնագիտացման և որպես պատմաբան կայացման գործում։
Ըստ նախարարի՝ պատմության ֆակուլտետն այն կարևոր կրթական դարբնոցներից է, որտեղ տարիներ շարունակ կրթվել, դաստիարակվել և կոփվել են բազմաթիվ պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ։ «Գիտեմ, որ հեռու չէ այն օրը, երբ այս շարքերում նստած պատանիներից շատերն իրենց ուսերին են վերցնելու մեր երկրի ճակատագիրը տնօրինելու, մեր երկրի առաջընթացն ապահովելու ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր դերակատարումը»,- իր խոսքն ամփոփել է նախարարը։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...