16:24 03.09.2019
Հայաստանի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների տարեկան համահավաքը եզրափակվեց Արցախում: Հայկական երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցությունը, որին մասնակցել են արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարները, փակ էր: Խորհրդակցության ավարտին երկու նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Ստեփանակերտից:
Հիշեցնենք` վերջին նման հանդիպումը կազմակերպվել է 2003 թվականին: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` խորհրդակցության ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգի և միջազգային ասպարեզում հայկական երկու պետությունների առջև ծառացած խնդիրների լուծման համար նոր գաղափարների և մոտեցումների մշակման շուրջ։
Խորհրդակցությունից հետո հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ այս հանդիպումը արդեն գործող փոխգործակցությունը խորացնելու, գործնական քայլերին ընդառաջ ծրագրեր մշակելու նպատակով է:
Երկու նախարարներն անդրադարձել են բանակցային ներկա փուլին ու այդ ասպարեզում ստացած ժառանգությանը: Հայաստանի արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ բանակցություններում անկյունաքարայինը մարդկանց անվտանգության հարցն է ու դրանից բխող կարգավիճակի հարցը:
Արցախի արտաքին գործերի նախարարն էլ ընդգծել է, որ Հայաստանի նոր իշխանությունն այսօր առաջ է քաշում Արցախի` բանակցային սեղան վերադառնալու հարցը, ինչը միշտ էլ եղել է արցախյան կողմի պնդումը: Ինչ վերաբերում է բանակցային նախկին փուլերում թույլ տված սխալներին, ապա պետք է առաջ նայել ու շտկել դրանք:
Երկու նախարարները անդրադարձել են նաև երկու հայկական հանրապետությունների միջև հարաբերությունները ռազմաքաղաքական նոր դաշինքում տեղավորելու հեռանկարին:
Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ հարցը քննարկման փուլում է և վաղ է ինչ-որ բան հայտարարելու համար: Մասիս Մայիլյանն էլ, հիշեցնելով, որ դաշինքի հարցը քննարկվել է ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում, դրական վերաբերմունք է հայտնել:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...