Մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+37.09 oC

Մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը

13:25 06.09.2019

ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը, որն անցկացվում է համալսարանի 100-ամյա տոնակատարությունների շրջանակում: Գիտաժողովին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր Կաուին և այլ հյուրեր:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն նվիրված է մեր ժողովրդի կողմից դարերի ընթացքում կերտված նշանակալի կենտրոններից մեկին՝ Սալմաստի պատմությանն ու մշակույթին.

«Կարևոր եմ համարում ընդգծել, որ գիտաժողովը կազմակերպվել է ոչ միայն մեր գիտական կենտրոնների՝ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի, այլև Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի կողմից, որտեղ այս տարի պատիվ եմ ունեցել հյուրընկալվել: Առանձնահատուկ շնորհակալության է արժանի ամբիոնի վարիչ, ճանաչված հայագետ, պրոֆեսոր Պիտեր Կաուին, որը քրտնաջան աշխատանք է տարել գիտաժողովի նախապատրաստական շրջանում»,- նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ ՀՀ իշխանությունները նպատակասլաց աշխատանք են տանում, որ կարողանան մեկտեղել գիտական ներուժը և խրախուսել Հայաստան-Սփյուռք գիտական համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում` հայագիտության բնագավառում:

«Ներկայում ԿԳՄՍ նախարարությունը հայագիտության զարգացման նոր հայեցակարգ է մշակում, որի ընթացքում կունենանք նաև ձեր աջակցության կարիքը, քննարկումներ կունենանք, որպեսզի հայեցակարգը լինի լիարժեք, համապատասխանի ժամանակակից պահանջներին և հետազոտական անհրաժեշտություններին: Համոզված եմ, որ 3 ճանաչված հայագիտական կենտրոնների ջանքերի մեկտեղումը կպսակվի հաջողությամբ, և գիտաժողովը կարևոր ներդրում կունենա հայոց Սալմաստի համակողմանի և ավելի խորը ուսումնասիրության գործում՝ միաժամանակ նպաստելով Հայաստան-Սփյուռք գիտական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է նախարարը:

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքերով՝ գիտաժողովի ընթացքում քննարկվելու են հայության կարևորագույն կենտրոն հանդիսացող Սալմաստ գավառի պատմությունը, լեզվամշակույթը, պատմամշակութային ժառանգությունը և հոգևոր արժեքներին առնչվող հարցեր:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր Կաուին:

Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ տարածաշրջանային հնագիտություն, Սալմաստը պարսկական արխիվներում, բարբառագիտություն, Սալմաստը և Հայոց ցեղասպանությունը, տարածաշրջանային ճարտարապետություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել դպրոցների մարզադահլիճներ

17:54 16.07.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել դպրոցների մարզադահլիճներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել կոմիտեի համակարգմամբ կառուցված կամ վերակառուցված դպրոցների մարզադահլիճներ՝ դիտարկելու շենքերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև հետևել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման ծրագրի ընթացքին։ Կոմիտեի ղեկավարն արձանագրել է, որ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան N33 և Մ. Սարյանի անվան N86 հիմնական դպրոցների մարզադահլիճներում նախորդ այցի ժամանակ վերհանված […] ...

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղությունները

17:46 16.07.2025

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը նոր թափ կստանա։ «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տնտեսական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։ Հայաստանը բաց […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 15-16-ը

17:40 16.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 15-16-ը

Բացահայտվել է 127 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին

17:33 16.07.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Դաղերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Լիբանանի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը պատմականորեն ձևավորված է ջերմ բարեկամական կապերի և ընդհանուր արժեքների վրա: «Վստահ եմ, որ Դուք լավ գիտեք մեր վերաբերմունքը Լիբանանի […] ...

Հյուրանոցից հեռախոս գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

17:25 16.07.2025

Հյուրանոցից հեռախոս գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հուլիսի 11-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հակոբ Պարոնյան փողոցում գտնվող հյուրանոցի մի համարից գողացել են օտարերկրյա քաղաքացու բջջային հեռախոսը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: […] ...

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ

17:18 16.07.2025

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ

Հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հուլիսի 10-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ: Նա նշել է, որ դրանք կարող են դրական արդյունքներ ունենալ, բայց չի ցանկանա, որ Աբու Դաբիի այդ հանդիպումը ֆետիշացվի կամ նսեմացվի։ «Ես այսօր մտածում էի, որ Աբու Դաբին առաջին դեպքն էր, […] ...

BACK_TO_TOP