Կցանկանայինք ավելի շատ գերմանական ներկայություն տեսնել Հայաստանում. նախագահը` ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+18.09 oC

Կցանկանայինք ավելի շատ գերմանական ներկայություն տեսնել Հայաստանում. նախագահը` ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

18:29 13.09.2019

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ և հաջողություններ մաղթել: Նշելով, որ Հայաստանն ու Գերմանիան տարբեր ոլորտներում բավականին արդյունավետ և խորը համագործակցություն ունեն` նախագահը միաժամանակ ընդգծել է, որ այն առավել զարգացնելու մեծ ներուժ է առկա:

«Կցանկանայինք ավելի շատ գերմանական ներկայություն տեսնել տեխնոլոգիական, գիտակրթական, մշակութային ոլորտներում»,- ընդգծել է նախագահը:

Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին և հայտնվել բենզալցակայանի տարածքում

20:48 07.05.2025

Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին և հայտնվել բենզալցակայանի տարածքում

Մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վիկտոր Հ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Նոր Հաճն-Երևան ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հարևանությամբ գործող բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին, կոտրել դրանք ու հայտնվել բենզալցակայանի տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:18 07.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր, Սարի Թաղ 17-24 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 25-31 շենքեր, […] ...

SHANTNEWS

20:00 07.05.2025

SHANTNEWS

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցում

19:54 07.05.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «ՀայԱրտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: ...

Առողջապահության նախարարության և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

19:50 07.05.2025

Առողջապահության նախարարության և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի տնօրեն Աստղիկ Խալաթյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը, ինչպես նաև հաշվի առնելով կանխարգելիչ հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում հետազոտությունների անհրաժեշտ ծավալի ամբողջական ընդգրկումը` Հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարին

19:46 07.05.2025

Անահիտ Մանասյանն ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 7-ին ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Կապիլ Շարմային և կազմակերպության ներկայացուցիչներին։ Անահիտ Մանասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով իրավունքների խախտումների […] ...

BACK_TO_TOP