Նախագիծ եք բերել, որ 10 միլիարդ էս կողմ-էն կողմ է․ Թանդիլյանը՝ Անանյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+17.09 oC

Նախագիծ եք բերել, որ 10 միլիարդ էս կողմ-էն կողմ է․ Թանդիլյանը՝ Անանյանին

12:44 20.09.2019

Ազգային ժողովում տնտեսվարողներին 56 միլիարդ դրամ կուտակված պարտքը վերադարձնելու համար ներկայացված նախագծի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ կողմ է քվեարկելու նախագծին, բայց ճիշտ չի համարում այն ընդհանուր պատկերում։

Նա բացատրեց, որ սա գումարները տնտեսության մեջ վերադարձնելու միջոց է, բայց միակն ու լավագույնը չէ։ Ապա Թանդիլյանը ուշադրություն հրավիրեց, որ իր ընկալմամբ՝ 56 միլիարդից 5-6 միլիարդը չի վերադարձվելու, որովհետև լուծարված են այն կազմակերպությունները, որոնց պարտք է պետությունը։ Եվ մոտ 5  միլիարդ գուցե չվերադարձվի ստուգումների արդյունքում։

«Այսինքն` 45 միլիարդի մասին է խոսքը։ Կլինի մի 10 միլիարդ էս կողմ, 10 միլիարդ էն կողմ․ այդպիսի պատկեր է Ձեր նախագծից»,- ասաց Թանդիլյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գավառում կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեությունը

12:33 15.05.2024

Գավառում կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Գավառ քաղաքում գործող «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ): Ստուգուման ընթացքում պարզվել է, որ «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող արտադրական շենքում գործում է 4 տարբեր հացատեսակների արտադրամասեր՝ 1․ «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրամաս 2․« Պուրի» տեսակի հացի արտադրամաս 3․ «Թոնրի […] ...

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

12:24 15.05.2024

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-11-ն Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին News.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Ողջունում ենք մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվս մեկ […] ...

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

11:55 15.05.2024

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Հանդիպման ընթացքում […] ...

Հայաստանի ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը

10:53 15.05.2024

Հայաստանի ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում, մայիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը։ Համաձայնագրերով նախատեսվում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն, որը հանդիսանում է ներկայումս որդեգրված […] ...

Շտաբային ուսումնավարժություն Ապարանի համայնքապետարանում

10:36 15.05.2024

Շտաբային ուսումնավարժություն Ապարանի համայնքապետարանում

ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները մասնակցեցին Ապարանի համայնքապետարանում անցկացվող «ՀՀ Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժությանը: Մասնակիցների թվում էին նաև Ապարան համայնքի ղեկավար կազմը, աշխատանքային ենթախումբը, համայնքի տարհանման հանձնաժողովը, ինչպես նաև համայնքի կազմավորումների հրամանատարներն ու վարչական ղեկավարները։ Ուսումնավարժության նպատակն էր. […] ...

Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

23:38 14.05.2024

Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

Ի՞նչ արդյունքներով ավարտվեցին Ալմաթիում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով բանակցությունները: Ի՞նչ արդյունքներ կան սահմանազատման հարցում: Ի՞նչ խնդիր են բարձրացնում Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները: Այս հարցերին անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP