16:29 23.09.2019
Պոլսի հայ համայնքի առջև ծառացած խնդիրների, Թուրքիայի քաղաքական զարգացումների և այլ թեմաների շուրջ Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ:
– Պարոն Էստուկյան, սկսենք պոլսահայ համայնքի խնդիրներից։ Ի՞նչ մարտահրավերներ ու հարցեր կան, որ շարունակում են մնալ օրակարգային և օրախնդիր:
– Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ պատրիարքի ընտրությունը: Դրա հետ են կապված նաև համայնքային հաստատությունների ընտրությունները, որովհետև այդ մարմինները նոր կանոնագրի պատրաստության պատճառաբանությամբ երկար ժամանակ է չեն կարողանում ընտրություններ իրականացնել: Եվ այս մարմինների թվում կան նաև բավականին լուրջ գումարներ տնօրինող մարմիններ, հետևաբար կարևոր է նրանց` ընտրված վարչություն ունենալը: Սա ամենակարևոր խնդիրն է: Այս խնդրի կարգավորումը կարող է մեղմել նաև համայնքի մեջ տիրող պառակտման երևույթը:
Այսօր պառակտում է տիրում, որովհետև համայնքը չունի ընտրված առաջնորդ, չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով էլ կորցրել է միասնականությունը: Մենք այս ընտրություններն ապահովելով կարող ենք վերաշահել և վերագտնել այդ միասնությունը: Եվ այս առումով էլ կարևոր է: Բայց, անշուշտ, ուրիշ երևույթ էլ կա. Թուրքիայի հայության ընդհանուր խնդիրներն ընդգծված կերպով կապված են երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգի հետ: Դա էլ մեզ վրա ազդող երևույթ է: Այսօր մի կողմից Թուրքիան տնտեսական դեմ հանդիման է ճգնաժամին, մյուս կողմից միջազգային քաղաքականության առումով զանազան երկրների հետ խնդիրներ ունեցող երկրի է վերածվել: Այդ բոլորից անմասն չենք մնում նաև մենք: Այսօր միգուցե Թուրքիան լավ շփումներ ունի Ռուսաստանի հետ, փորձում է նաև լավ շփումներ ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ հետ: Սակայն այդ շփումների արդյունքում ավելի շատ թշնամություն և խնդիրներ ստացավ: Այսօր Եգիպտոսը Թուրքիային թշնամի երկիր դարձավ, Սիրիան, բնականաբար, թշնամի երկիր դարձավ, Իրաքը՝ նույնպես: Տարածաշրջանում Թուրքիան բավականին դժվար իրավիճակի մեջ հայտնված երկիր է:
– Ռուսաստանի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացումը և հարաբերությունների ջերմացումը Ձեր կարծիքով ի՞նչ ռիսկեր են ստեղծում Հայաստանի համար։
– Թուրքիան Հայաստանի դեմ միշտ որդեգրել է վանողական և մերժողական մոտեցում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է: Բայց նույն Ռուսաստանը միևնույն ժամանակ Ադրբեջանին զենք մատակարարող երկրներից է: Հետևաբար, մենք՝ հայերս, չենք կարող անվերջ վստահել որևէ գերտերության և ստիպված ենք միշտ մեր ինքնապաշտպանությունն ապահովելու ինքներս: Որքան էլ մեր երկիրը փոքր լինի, որքան էլ մեր ուժերը սահմանափակ լինեն, առաջին հերթին պետք է պատերազմից խուսափենք, պատերազմի տեղի չտալ, բայց եթե արդեն անհրաժեշտություն դառնա և պատերազմն անխուսափելի լինի, ինչ արած, մենք արդեն ապացուցել ենք, որ պատերազմից վախեցող չենք: Այնուամենայնիվ, պատերազմը մարդկության դեմ հանցագործություն է, և մենք մինչև հարկադրված չլինենք պատերազմի ուղին չպետք է ընտրենք: Բայց մեր անվտանգությունն էլ չենք կարող վստահել որևէ մեկին. մենք ենք, որ պետք է ապահովենք այն:
– Բացի ավանդական հայ համայնքից գիտենք, որ գոյություն ունի նաև հայաստանցիների խնդիրը։ Առարկայական լուրջ վտանգներ տեսնու՞մ եք Թուրքիայում հայաստանցիների հետագա ճակատագրի հետ կապված։
– Նրանցից շատերը վերջին երկու տարվա զարգացումներից հետո սկսել են մտածել հայրենիք վերադառնալու մասին, բայց կա նաև մի զանգված, որը փոքրաթիվ չէ և մտադիր չէ վերադառնալ և փորձել են ամեն գնով մնալ Թուրքիայի մեջ, որովհետև իր իրենց ունեցած փորձով Թուրքիայի մեջ ավելի հեշտ է աշխատանք ճարել: Այդպիսիք ուզում են շարունակել ապրել և աշխատել Թուրքիայում: Որքան ժամանակ, որ օրինական կարգավիճակ չունեն, նրանք միշտ այդ վտանգն իրենց մաշկի վրա զգալու են, որ կարող է պետության քաղաքականությունը փոխվել և նրանց գոյությունը Թուրքիայում կարող է վերջ գտնել: Սա իրենց համար, անշուշտ, մտատանջություն է, լուրջ մտահոգություն և միշտ էլ կա նման հավանականություն: Օրինակ` սիրիացի փախստականները «հրավիրված էին» կարծեք թե Թուրքիա, բայց հիմա նրանց որսում են և հետ են ուղարկում Սիրիա, նույնիսկ այն վայրերը, որտեղ դեռ շարունակում են պատերազմական գործողությունները: Հայաստանցիների մի մասի համար գլխավոր վտանգը Թուրքիայից վտարվելն է: Նրանք խառնամուսնությունների, իրենց սերունդների հայ մնալ-չմնալու ռիսկերը հաշվի են առել, որ ուզում են շարունակել Թուրքիայում ապրել:
– Վերջերս նկատելի է Հայաստանի քաղաքացիության համար դիմումների աճի միտում։ Այսինքն՝ Թուրքիայի հայերը բավականին շատ են դիմում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Ինչո՞վ եք դա պայմանավորում։
– Անշուշտ ապահովության գործոնը պետք է նկատի առնենք, մանավանդ որ Մերձավոր Արևելքի հայ սփյուռքը շատ մեծ դասեր քաղեց Հալեպի մեջ տեղի ունեցածից: Հալեպը մեր կայացած համայնքներից մեկն էր` շատ լավ կազմակերպված մի համայնք, որն այսօր գրեթե գոյություն չունի պատերազմի բերումով: Դա բոլորի համար շատ տպավորիչ օրինակ հանդիսացավ և այդ առումով բացառություն չեն նաև պոլսահայերը: Մեկ այլ գործոն էլ կա. ոմանք համոզված են, որ տիրանալով Հայաստանի Հանրապետության անձնագրին՝ ավելի հեշտ առանց վիզայի հետագայում կկարողանան ճամփորդել դեպի եվրոպական երկրներ: Միգուցե դա էլ մի գործոն է: Բայց կա նաև մի զանգված, որի մասն եմ կազմում ես ինքս, մեզ համար ուղղակի հպարտություն է Հայաստանի քաղաքացի դառնալը և Հայաստանի հետ ավելի օրգանիկ կապ ունենալը, ավելի ուղղակիորեն քաղաքացիության գծով Հայաստանի հետ կապված լինելը մեզ համար ուրախություն է:
– Վերադառնանք այս տարի սպասվելիք, թերևս, ամենակարևոր իրադարձությանը՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին. Ինչպիսի՞ խմորումներ են տեղի ունենում այդ հարցի շուրջ համայնքում։ Ընդհանրապես համայնքի ներսում ի՞նչ են խոսում, ի՞նչ ակնկալիքներ կան։
– Տարբեր զանգվածներ տարբեր մտավախություններ ունեն: Նախ՝ այս պահին հստակ կա դեռ երկու թեկնածու, մեկը` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, մյուսը` Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նրանք երկուսն էլ ունեն իրենց համակիրների շրջանակը, բայց կա ավելի մեծ զանգված, որը նրանց երկուսին էլ դեմ է և փնտրում է երրորդ անուն: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում և գաղտնիք չէ, որ այդ երրորդ անունն էլ այս պահին արդեն հստակ է դառնում հանձին Սեպուհ Սրբազան Չուլջյանի: Սեպուհ Սրբազան Չուլջյանին համակրող կարևոր մի զանգված կա և ներկա պահին այս երեք անուններն են, որ հստակ երևում են: Հետևաբար, կարող ենք խոսել դեռ միայն այս երեք անունների շուրջ: Գուցե չորրորդ անունն էլ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչիյանն է, որը մինչ այդ ընտրվել էր որպես տեղապահ և բացառված չէ, որ նա էլ կառաջադրի իր թեկնածությունը:
11:28 10.08.2025
Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը. Եղիազար Վարդանյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ «Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ: Ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքով դուք նպաստում եք մեր երկրում նոր դպրոցի, մանկապարտեզի, ժամանակակից հարմարություններով առողջապահական, մշակութային ու մարզական կառույցների ստեղծմանը, ճանապարհների, ջրամբարների և այլ ենթակառուցվածքների կառուցմանն ու բնակելի նոր թաղամասերի ձևավորմանը։ Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում […] ...
11:17 10.08.2025
Գեղարքունիքի մարզում Honda-ն բախվել է ճանապարհային ցուցանակներին, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է հողաթմբերին և կողաշրջվել․ հղի կինը և մեկամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ին Երևանի բնակիչ, 67-ամյա Ռոբերտ Խ․-ն իր վարած Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Սևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում առկա երկաթե ճանապարհային նշաններին և, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
11:11 10.08.2025
ԱՄԷ-ի նախագահը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբԱրաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանն X-ի իր միկրոբկոգում անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպմանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկու երկրների ժողովուրդներին՝ գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս […] ...
11:03 10.08.2025
Վթար Ծովագյուղի մոտակայքում․ կան տուժածներՕգոստոսի 9-ին, ժամը 21։15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են «UAZ» […] ...
10:51 10.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:38 10.08.2025
Ռոդրին նորից վնասվածք է ստացել«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նորից վնասվածք է ստացել և խաղադաշտից կբացակայի մինչև սեպտեմբերի կեսը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոդրին ավելի լավ է զգում, բայց «Ալ Հիլալի» դեմ խաղում լուրջ վնասվածք է ստացել։ Նա սկսել էր ավելի լավ մարզվել։ Հուսով ենք` Ռոդրին հավաքականների խաղերից հետո հիանալի մարզավիճակում կլինի»,- նշել է անգլիական թիմի գլխավոր […] ...