14:33 24.09.2019
Երևանում տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Արգենտինայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ղազախստանից և Վրաստանից ժամանած շուրջ 120 ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Բադասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հակակոռուպցիոն պայքարն ինստիտուցիոնալ մակարդակի վրա դնելու համար կարևորում է բիզնեսի մասնակցությունը հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և այդ ոլորտում միջոցառումների իրականացման գործընթացում:
Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով կառավարության քննարկմանը ներկայացված Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծին, առանձնացրել է հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը՝ ընդգծելով, որ կառավարությունը դրա համար ունի բավարար քաղաքական կամք: Որպես այդ համակարգի առաջին տարր՝ արդարադատության նախարարն ընդգծել է հոկտեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն ու դրա արդյունավետ գործունեությունը: Հանձնաժողովն ունենալու է պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերի ստացման, վերլուծության գործառույթներ, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության ոլորտում հստակ լիազորություններ, որի դերը, Ռուստամ Բադասյանի խոսքերով, չի կարելի թերագնահատել: Հաջորդ կարևոր քայլը նախարարը համարել է ինստիտուցիոնալ համակարգում հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ստեղծումն ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությունը մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնին վստահելը: «Հակակոռուպցիոն մարմինը չի ստեղծվելու մեխանիկորեն՝ քննչական մարմինների տեղափոխման արդյունքում, ստուգվելու է քննչական մարմնի կազմի մեջ մտնող անձանց բարեվարքությունը մինչև հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, ինչը բիզնեսի տեսանկյունից վստահության կարևորագույն չափանիշներից է»,- ասել է արդարադատության նախարարը՝ հերթական մյուս կարևոր քայլերը համարելով հակակոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննելու նպատակով Հակակոռուպցիոն դատարանի և դատախազության կազմում կոռուպցիոն գործերով նախաքննության օրինականությունը հսկելու նպատակով մասնագիտացված վարչության ստեղծումը: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև էլեկտրոնային գործիքների կիրառումը, որոնք էապես կհեշտացնեն վարչարարությունը և հասանելի կդարձնեն հանրային ծառայությունները բիզնեսի համար: Այս համատեքստում, նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը հանձնառել է իրականացնել բարեփոխումներ իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ, և ներկայում աշխատանքներ են իրականացվում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու և ռեգիստր ստեղծելու ուղղությամբ:
Ամփոփելով ելույթը՝ նախարար Բադասյանը դիմել է բիզնես հատվածի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, որ կառավարությունը հանձնառել է բոլոր արդյունավետ միջոցները ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում: «Թե ՏՀԶԿ-ն, թե միջազգային այլ հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ ԳՐԵԿՈ-ն ու ՄԱՆԻՎԱԼ-ը, կարևորել են մի շարք արդյունավետ գործիքների ներդրումը, որը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կարողությունների զարգացմանը: Կառավարությունն այժմ ձեռնարկել է բոլոր այդ գործիքների ներդրման գործընթացը: Հնարավոր է՝ որոշ շրջանակներ բիզնեսին սխալ հաղորդագրություններ ուղարկեն, որ դա ոտնձգություն է բիզնես շահերի դեմ: Ես բացառում եմ այդ մտահոգությունը և շեշտում, որ աքսիոմա է՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, այդ շրջանակում նաև իրավապահ մարմիններին բավարար գործիքակազմ տրամադրելը, նպաստելու է Հայաստանում բիզնեսի զարգացմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը»,- ընդգծել է արդարադատության նախարարը:
19:49 12.08.2025
Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The I Paper-ը: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ռոման», «Յուվենտուսը» «Միլանը» և «Նապոլին»: 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ, հատկապես Բենյամին Շեշկոյի տրանսֆերից հետո: Անգլիական ակումբը պատրաստ է 30-40 միլիոն ֆունտով բաժանվել դանիացուց, որը, […] ...
19:40 12.08.2025
Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներըՎլադիմիր Զելենսկին սպառնացել է չճանաչել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Թրամփը նշել է, որ Պուտինի հետ գագաթնաժողովից հետո կկապվի Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ։ «ԱՄՆ նախագահի և Պուտինի միջև զրույցը […] ...
19:30 12.08.2025
403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալՄեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական միգրանտ՝ 2024 թվականի հուլիսին «Լեյբորիստական կուսակցության» իշխանության գալուց ի վեր, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է ներկայիս վարչապետ Քիր Սթարմերի համար՝ համեմատած նրա նախորդների հետ, ըստ Ներքին գործերի նախարարության՝ կառավարության կայքում երեքշաբթի օրը հրապարակված վիճակագրության։ «Լեյբորիստական կուսակցությունը» անօրինական միգրանտների հոսքի կրճատումը դարձրել էր իր հիմնական նպատակներից մեկը դեռևս […] ...
19:22 12.08.2025
Սիները և Ֆրիցը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․ ՑինցինատիՅանիկ Սիները և Թեյլոր Ֆրիցը դուրս են եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչ: Երրորդ փուլում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 6-2, 7-6 հաշվով առավելության է հասել կանադացի Գաբրիել Դիալոյի նկատմամբմ: Հաջորդ փուլում 23-ամյա Սիները կհանդիպի ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ։ Աշխարհի 4-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցն էլ 7-6, 7-5 հաշվով հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Սոնեգոյին: […] ...
19:15 12.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 33-41 շենքեր, Փարպեցի փ. 17 շենք, Սարյան փ. 1, 1ա, 3, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 1-50Բ, 53-59, 59Գ, […] ...