Ձևավորվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+28.09 oC

Ձևավորվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ

20:31 24.09.2019

Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հրավիրվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի հիմնադիր անդամների առաջին հանդիպումը: Շրջանակի կազմում ընդգրկվել են Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, հասարակական, հոգևոր ու ակադեմիական բնագավառների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Բարեկամության շրջանակը ձևավորվել է ս.թ. օգոստոսի 1-ին Ավստրալիայում ստեղծված «Արցախի ավստրալացի բարեկամներ» /Australian Friends of Artsakh/ խմբի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խոսելով «Արցախի ավստրալացի բարեկամներ» շրջանակի ձևավորման մասին, նշել է, որ շրջանակին անդամակցում են դաշնային խորհրդարանի պատգամավորներ, նախարարներ, նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը և նահանգային խորհրդարանի նախագահը, նախկին խորհրդարանականներ, քաղաքապետեր, քաղաքային խորհրդի անդամներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Օգոստոսին Ավստրալիա կատարած այցի և տեղի ունեցած հանդիպումների մասին մանրամասներ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Ընդգծելով Ավստրալիայի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերն ընդլայնելու կարևորությունը՝ նա նշել է. «Չպետք է սահմանափակվենք միայն շրջանակի ստեղծմամբ, պետք է մշակենք համագործակցության ընդհանուր օրակարգ և առաջնորդվենք դրանով»:

Նորաստեղծ բարեկամության շրջանակի անդամները ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին ընտրել են շրջանակի նախագահ, իսկ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանին՝ քարտուղար:

Հանդիպման մասնակիցների կողմից ընդունվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 12.08.2025

SHANTNEWS

Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

19:49 12.08.2025

Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The I Paper-ը: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ռոման», «Յուվենտուսը» «Միլանը» և «Նապոլին»: 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ, հատկապես Բենյամին Շեշկոյի տրանսֆերից հետո: Անգլիական ակումբը պատրաստ է 30-40 միլիոն ֆունտով բաժանվել դանիացուց, որը, […] ...

Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները

19:40 12.08.2025

Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները

Վլադիմիր Զելենսկին սպառնացել է չճանաչել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Թրամփը նշել է, որ Պուտինի հետ գագաթնաժողովից հետո կկապվի Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ։ «ԱՄՆ նախագահի և Պուտինի միջև զրույցը […] ...

403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալ

19:30 12.08.2025

403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալ

Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական միգրանտ՝ 2024 թվականի հուլիսին «Լեյբորիստական կուսակցության» իշխանության գալուց ի վեր, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է ներկայիս վարչապետ Քիր Սթարմերի համար՝ համեմատած նրա նախորդների հետ, ըստ Ներքին գործերի նախարարության՝ կառավարության կայքում երեքշաբթի օրը հրապարակված վիճակագրության։ «Լեյբորիստական կուսակցությունը» անօրինական միգրանտների հոսքի կրճատումը դարձրել էր իր հիմնական նպատակներից մեկը դեռևս […] ...

Սիները և Ֆրիցը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․ Ցինցինատի

19:22 12.08.2025

Սիները և Ֆրիցը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․ Ցինցինատի

Յանիկ Սիները և Թեյլոր Ֆրիցը դուրս են եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչ: Երրորդ փուլում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 6-2, 7-6 հաշվով առավելության է հասել կանադացի Գաբրիել Դիալոյի նկատմամբմ: Հաջորդ փուլում 23-ամյա Սիները կհանդիպի ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ։ Աշխարհի 4-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցն էլ 7-6, 7-5 հաշվով հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Սոնեգոյին: […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

19:15 12.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 33-41 շենքեր, Փարպեցի փ. 17 շենք, Սարյան փ. 1, 1ա, 3, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 1-50Բ, 53-59, 59Գ, […] ...

BACK_TO_TOP