Արցախի խորհրդարանը պատրաստվում է աշնանային նստաշրջանի առաջին նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+28.09 oC

Արցախի խորհրդարանը պատրաստվում է աշնանային նստաշրջանի առաջին նիստին

15:15 25.09.2019

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում պետաիրավական հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ներկայացրել է հանձնաժողովային նիստում՝ «Հանրագրերի մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնա­կարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի և «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  շուրջ քննարկումների արդյունքները:

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ պարզաբանումներ է տվել հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռամելա Դադայանը:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այնուհետև անդրադարձել է խորհրդարանում շրջանառության մեջ գտնվող նախագծերին, դրանց քննարկման ընթացակարգին և ԱԺ առաջիկա աշխատանքներին վերաբերող այլ թեմաների:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ 10-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի ունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին հրամայել է վերացնել 22 տարեկանից ցածր ուկրաինացիների համար արտասահման մեկնելու սահմանափակումները

20:10 12.08.2025

Զելենսկին հրամայել է վերացնել 22 տարեկանից ցածր ուկրաինացիների համար արտասահման մեկնելու սահմանափակումները

Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի կառավարությանը և զինվորական հրամանատարությանը պարզեցնել սահմանային անցումը 18- 22 տարեկան ուկրաինացի տղամարդկանց համար՝ վերացնելով երկրից նրանց դուրս գալու սահմանափակումները։ «Ես հանձնարարել եմ կառավարությանը՝ զինվորական հրամանատարության հետ մշակել երիտասարդ ուկրաինացիների համար պետական սահմանը հատելու պարզեցման հնարավորությունը։ Ներկայումս սահմանին գործում են մինչև 18 տարեկան սահմանափակումներ, ես առաջարկում եմ այդ շեմը բարձրացնել մինչև […] ...

SHANTNEWS

20:00 12.08.2025

SHANTNEWS

Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

19:49 12.08.2025

Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The I Paper-ը: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ռոման», «Յուվենտուսը» «Միլանը» և «Նապոլին»: 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ, հատկապես Բենյամին Շեշկոյի տրանսֆերից հետո: Անգլիական ակումբը պատրաստ է 30-40 միլիոն ֆունտով բաժանվել դանիացուց, որը, […] ...

Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները

19:40 12.08.2025

Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները

Վլադիմիր Զելենսկին սպառնացել է չճանաչել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Թրամփը նշել է, որ Պուտինի հետ գագաթնաժողովից հետո կկապվի Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ։ «ԱՄՆ նախագահի և Պուտինի միջև զրույցը […] ...

403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալ

19:30 12.08.2025

403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալ

Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական միգրանտ՝ 2024 թվականի հուլիսին «Լեյբորիստական կուսակցության» իշխանության գալուց ի վեր, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է ներկայիս վարչապետ Քիր Սթարմերի համար՝ համեմատած նրա նախորդների հետ, ըստ Ներքին գործերի նախարարության՝ կառավարության կայքում երեքշաբթի օրը հրապարակված վիճակագրության։ «Լեյբորիստական կուսակցությունը» անօրինական միգրանտների հոսքի կրճատումը դարձրել էր իր հիմնական նպատակներից մեկը դեռևս […] ...

Սիները և Ֆրիցը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․ Ցինցինատի

19:22 12.08.2025

Սիները և Ֆրիցը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․ Ցինցինատի

Յանիկ Սիները և Թեյլոր Ֆրիցը դուրս են եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչ: Երրորդ փուլում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 6-2, 7-6 հաշվով առավելության է հասել կանադացի Գաբրիել Դիալոյի նկատմամբմ: Հաջորդ փուլում 23-ամյա Սիները կհանդիպի ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ։ Աշխարհի 4-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցն էլ 7-6, 7-5 հաշվով հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Սոնեգոյին: […] ...

BACK_TO_TOP