19:38 09.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
«Ուրախ եմ ողջունել Ձեզ ՀՀ վարչապետի նստավայրում և ուրախ եմ, որ Հայաստան այցելելը Ձեզ համար դառնում է լավ ավանդույթ: Կցանկանայի նշել, որ մենք շատ ենք գնահատում Ձեր պատրաստակամությունը և գործունեությունը Հայաստանն աշխարհում ներկայացնելու ուղղությամբ, և դա շատ կարևոր է: Ներկայումս մենք Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրության հսկայական աճ ունենք, և կարծում եմ՝ Դուք ներդրում ունեք այդ գործում: Հուսով եմ և վստահ եմ, որ Դուք կշարունակեք այդ գործունեությունը, և հետաքրքրված կլինեք Հայաստանի ներուժի մասին քննարկումներով: Ուրախ եմ այս հնարավորության համար, քանի որ այսօր Հայաստանի և մեր կառավարության համար շատ կարևոր ուղղություն է կանանց քաջալերելը և նրանց տնտեսական գործունեության մղելը»,- իր ողջույնի խոսքում նշել է վարչապետ Փաշինյանը:
Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալության համար՝ նշելով.
«Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում: Ես այստեղ տեսա մեծ ուշադրություն կանանց նկատմամբ և բիզնեսով զբաղվող կանանց քաջալերելու ուղղությամբ: Իսկապես շատ ուրախ եմ տեսնել դա»:
Քարդաշյանի խոսքերով՝ տպավորված է Հայաստանում մարդկանց ջերմ վերաբերմունքով և մտադիր է նաև տնտեսական գործունեություն ծավալել այստեղ:
Նիկոլ Փաշինյանը և Քիմ Քարդաշյանը մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի, հայ ինքնության պահպանման, Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքում կանանց ակտիվության և ներգրավվածության, ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում համագործակցության համար ընձեռվող հնարավորությունների շուրջ:
https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2428916454095402/?type=3&theater
18:22 05.07.2025
Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացունՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...