Նախագահը մասնակցել է «Հայրենիքի պաշտպան» ծրագրում ընդգրկված երիտասարդների ֆոտոաշխատանքների ցուցադրությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Նախագահը մասնակցել է «Հայրենիքի պաշտպան» ծրագրում ընդգրկված երիտասարդների ֆոտոաշխատանքների ցուցադրությանը

16:55 11.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ներկա են գտնվել «Երևան, իմ սեր» հիմնադրամում բացված՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից, զինվորական ծառայության ընթացքում վիրավորված, առողջական խնդիրներ ձեռքբերած չորս երիտասարդների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությանը:

«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը նշել է, որ Հանրապետության նախագահի կողմից «Հայրենիքի պաշտպան» ձեռնարկի մասին հայտարարելուց հետո հիմնադրամը նախաձեռնել է առաջին ծրագիրը և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» բուժվող երիտասարդների համար կազմակերպել լուսանկարահանման, տեսանկարահանման և մոնտաժի դասընթացներ։ Ծրագրին մասնակցել է կենտրոնում բուժվող 11 երիտասարդ: Նրանցից Տիգրան Սարգսյանը որպես լուսանկարիչ արդեն աշխատանքի է անցել «Երևան, իմ սեր» հիմնադրամում:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նախ և առաջ կարևոր է համարել ուշադրությունը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հայրենիքը պաշտպանելիս իրենց կյանքն են վտանգել, նրանցից ոմանք վիրավորվել են, առողջական խնդիրներ ձեռք բերել։

«Նրանց մեջ կան շատ երիտասարդներ, որոնք թոշակ են ստանում, սակայն այն չի կարող բավարարել երիտասարդ մարդուն։ Խնդիրը նրանց նորմալ կյանք վերադարձնելն է, և ես ուրախ եմ, որ նրանցից մի քանիսն այսօր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում։ Փայլուն և տաղանդավոր մարդիկ են, նվիրված աշխատում են ու հոյակապ արդյունքներ ունեն»,– նշել է նախագահը։

Անդրադառնալով ցուցադրված ֆոտոաշխատանքներին՝ նախագահը նշել է, որ յուրաքանչյուր մասնակից իր ոճն ունի. 

«Ուրախ եմ, որ նրանցից մի քանիսն իրենց կյանքը կշարունակեն սովորածն օգտագործելով որպես մասնագիտություն, որով հպարտ կլինեն, կստեղծագործեն և որի օգնությամբ իրենց լիարժեք տեղը կգտնեն հասարակության մեջ։

Ուզում եմ կրկնել իմ կոչը՝ եթե մեզանից յուրաքանչյուրը՝ լինի դա պետական հիմնարկ կամ մասնավոր ընկերություն, մի փոքր քայլ անի և օգնի այն երիտասարդներին, որոնք այսօր գուցե հոգեբանական, ֆինանսական դժվարության մեջ են, կարողանա կյանք վերադարձնել մեկ, երկու, երեք հոգու, ապա մեծ գործ արած կլինի»:

Ծրագրի մասնակից 21-ամյա Տիգրան Սարգսյանը, որը Սպիտակ քաղաքից է, նշել է, որ զինծառայության ընթացքում վիրավորվելուց հետո սկզբում իրեն թվում էր, թե կյանքը վերջացել է, բայց՝ «երբ իմացա լուսանկարչական դասընթացների մասին, ոգևորվեցի, գրանցվեցի և մեծ սիրով մասնակցեցի: Շնորհակալ եմ: Շարունակելու եմ և կարծում եմ՝ միշտ հմտանալու տեղ կա»:

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն Հայկուհի Մինասյանն իր խոսքում նշել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ կենտրոն առաջին այցից և իրենց շահառուներին աշխատանքի ընդունելու կոչից հետո այսօր 30-ից ավելի տղաներ աշխատում են տարբեր հաստատություններում: 

«Բոլոր զինվորների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն նախագահ»,- ասել է կենտրոնի տնօրենը: Նա նաև կարևորել է զինվորական ծառայության ընթացքում վիրավորված, առողջական խնդիրներ ձեռքբերած երիտասարդների համար պետության կողմից պատշաճ բուժօգնության ապահովումը:

Հանրապետության նախագահը հաջողություն է մաղթել տղաներին և նշել, որ դասընթացների մասնակիցները «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից որպես նվեր ստանալու են լուսանկարչական ապարատներ: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ հայտարարվում է մրցույթ՝ միևնույն թեմայով լուսանկարչության համար, որի հաղթողը կստանա երկրորդ լուսանկարչական ապարատը:

«Ձեզանից յուրաքանչյուրը ցույց է տվել, որ իսկապես տաղանդավոր է,– ասել է նախագահ Սարգսյանը:– Մեր համատեղ ճանապարհը երկար է լինելու: Ես ուրախությամբ ներկա եմ լինելու ձեր ցուցահանդեսներին»: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP