Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հայ և գերմանացի գիտնականներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հայ և գերմանացի գիտնականներին

19:21 11.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոնի և նրա գործընկերներ՝ Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչներին:

Նախագահ Արմեն Սարգսյանը 2018թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվելով «ԴԵԶԻ»-ում՝ կարևորել էր հայ գործընկերների հետ համագործակցության հետագա սերտացումը:

«ԴԵԶԻ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշի գլխավորությամբ գերմանացի գիտնականների խումբը Հայաստան է ժամանել հայ գործընկերների հետ առկա գիտական համագործակցությունն առավել խորացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է.

«Ձեր այցը և պատվիրակության մեծությունը վկայում են, որ միասին կարող ենք շատ ավելին անել: Դուք կարող եք լիովին համոզված լինել, որ նախագահի աշխատակազմը պատրաստակամ է ամբողջությամբ աջակցել, որ համագործակցությունն ավելի խորը և արդյունավետ լինի»:

«ԴԵԶԻ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշը տեղեկացրել է այցի արդյունքների մասին՝ նշելով, որ երեկ արդեն գիտական համագործակցության ընդլայնման վերաբերյալ երկու փաստաթուղթ է ստորագրվել՝ համապատասխանաբար Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ:

«Կարծում ենք, որ կարող ենք ընդլայնել այս համագործակցությունը: Կան նոր ոլորտներ, որտեղ հնարավոր է համագործակցություն սկսել»,- ասել է նա՝ մասնավորապես առանձնացնելով մեծ ծավալի տվյալների կառավարումը, որը ժամանակակից մարտահրավերներից մեկն է: Նա նշել է, որ համագործակցությունը գիտականից բացի նաև կրթական բաղադրիչ ունի, և հայ գործընկերների հետ պայմանավորվածություն կա իրականացնել գիտնականների փոխանակման, վերապատրաստման ծրագրեր:

«ՔԵՆԴԼ» ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ներկայացուցիչներն իրենց հերթին նույնպես տեղեկություններ են ներկայացրել համագործակցության ուղղությունների մասին:

Հանրապետության նախագահը մեծ նվաճում է համարել գերմանական և հայկական գիտահետազոտական կենտրոնների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները:

«Սա համագործակցության նոր ուղի է բացում՝ հասկանալու, թե նոր աշխարհում ինչպես պետք է կառավարել մեծ տվյալները, ինչ տեսակի մաթեմատիկական հաշվարկ պետք է օգտագործել դրա համար: Այն իսկապես կարող է լինել հաջորդ տարիներին համագործակցության ուղղություններից մեկը,– նշել է նախագահ Սարգսյանը՝ կարևորելով նաև կրթական բաղադրիչը:– Հայաստանում ծավալած յուրաքանչյուր գործունեություն պետք է երկու կողմ ունենա: Մեկը հետազոտությունն է, իսկ մյուսը պետք է լինի կրթությունը: Դրանք պետք է փոխլրացնեն իրար»:

Նախագահը հաջողություն է մաղթել հայ և գերմանացի գիտնականներին՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց նախաձեռնությունների իրականացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP