17:56 14.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020թ. պետական բյուջետային հատկացումների հայտը:
Վարչապետը նշել է, որ պետական գերատեսչությունների՝ 2020թ. բյուջետային հայտերը դիտարկելիս պետք է հաշվի առնել 2019 թ. միտումները և հաջորդ տարվա համար որոշակիորեն հավասարակշռել ընթացիկ ու կապիտալ ծախսերը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ընթացիկ տարում զբաղվածության ապահովման, աշխատանքի խրախուսման, նպաստների համակարգի արմատական բարելավման, տարեցների և երեխաների խնամքի կազմակերպման կենտրոնների բարեփոխման, թափուր աշխատատեղերի համալրման, սոցիալական աջակցության ոլորտներում իրականացված և ընթացիկ աշխատանքները: Խոսելով տարեցների խնամքի կենտրոնների բարեփոխման մասին՝ Զարուհի Բաթոյանը նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է պիլոտային ծրագիր իրականացնել «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում և մատուցվող ծառայություններն արտապատվիրակել մասնավոր կազմակերպությանը:
Ինչ վերաբերում է երեխաների խնամքի կենտրոնների հետ կապված գործընթացներին, ապա նախարարությունը շարունակելու է ներկայիս քաղաքականությունը, որի շրջանակում նախատեսվում է մատուցել ցերեկային խնամքի ծառայություններ, կարիքների գնահատման հիման վրա ձևավորել զարգացման կենտրոն՝ կրթական բաղադրիչի գերակայությամբ և մասնավոր հատվածին ներգրավել ծառայությունների մատուցման գործում: Նշվել է, որ, ուսումնասիրությունների համաձայն, ներկայիս գործող կենտրոններում, որոնց մի մասն արդեն լուծարվել է, ավելի շատ աշխատակից է գրանցված, քան երեխա, և նախատեսվող բարեփոխումները հնարավորություն կտան անհամեմատ ավելի շատ երեխաների օգտվել այդ ծառայություններից, քան ներկայում:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերոնշյալ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և մի շարք հանձնարարականներ տվել հետագա անելիքների մասով: Մասնավորապես, խոսելով նպաստների համակարգի կատարելագործման մասին՝ կառավարության ղեկավարը նկատել է, որ այդ համակարգը պետք է հնարավորինս խրախուսի աշխատանքը, ինչպես նաև կարևոր է քաղաքացիների պատշաճ, շարունակական իրազեկումը բարեփոխման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին: Երեխաների խնամքի զարգացման նոր կենտրոնների առնչությամբ վարչապետն ընդգծել է՝ առաջնահերթություն պետք է լինի պատշաճ կրթություն ապահովելը, և պետք է գնալ ծառայությունները մասնավոր կազմակերպություններին արտապատվիրակելու ճանապարհով: Նիկոլ Փաշինյանը նաև հանձնարարել է շարունակել աշխատանքը «կեղծ» նպաստառուների հայտնաբերման, կենսաթոշակների՝ անկանխիկ վճարման գործընթացի շրջանակի ավելացման, աշխատանքի և սոցիալական ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառումն ընդլայնելու ուղղությամբ, ինչպես նաև «Աշխատիր Հայաստան» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացման ուղղությամբ:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև տարեվերջ ներկայացնել ոլորտի զարգացման ռազմավարությունը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...